• Latest news

Սննդի հարցում ամուսինների նախասիրությունները ժամանակի հետ նույնանում են

14 սեպտեմբերի, 2017  15:33

Միասին ապրող մարդկանց ժամանակի հետ սկսում են դուր գալ միեւնույն հոտերն ու համը։ Նման եզրակացության են եկել University of Wroclaw–ի գիտնականները։ Դատելով ամեն բանից՝ սննդի հարցում նախապատվությունը ամուսինների մոտ փոխվում է համատեղ սնվելու հաճախականության պատճառով։

Appetite ամսագրում լույս տեսած հետազոտությանը մասնակցել է 100 զույգ, որոնց ամուսնական կյանքը տեւել է 3 ամսից մինչեւ 45 տարի։ Մասնակիցներին խնդրել են գնահատել տարբեր բույրեր՝ նարդոսի, սպիտակ շոկոլադի, սուրճի, կոկա–կոլայի, դարչինի, ապխտած մսի, կիտրոնի, մեղրի, խոտի,  բեւեկնախեժի, մատուտակի, եղրեւանու եւ թուրինջի։ Կամավորները գնահատել են նաեւ հիմնական համերը՝ քաղցր, թթու, աղի, դառը եւ ումամիի (բարձրասպիտակուցային միացությունների համ):

Հետազոտությունը ցույց է տվել, որ որքան երկար են զույգերը միասին եղել, այնքան մեծ է եղել հավանականությունը, որ նրանց դուր կգա նույն համն ու հոտը։ Սննդի նախապատվության հարցում տարբերությունների մոտ 9 տոկոսը եւ հոտերի նախապատվության հարցում տարբերությունների 6 տոկոսը ամուսնության տեւողությունից է կախված եղել։ Գիտնականների խոսքով՝ դատելով ամեն բանից՝ ժամանակի հետ զույգերի մոտ ճաշակը փոխվում է համատեղ սնվելու պատճառով։ Բացի այդ, զուգընկերները կարող են ազդել միմյանց վրա եւ անել դա գիտակցաբար. զուգընկերներից մեկն ուզում է մյուսին սովորեցնել ավելի ճիշտ սնվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է