Թռիչքի ժամանակ քնող ուղեւորները կարող են իրենց լսողությանն անդառնալի վնաս հասցնել, ասված է Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտության մեջ։
Բարձրության փոփոխության պահին շատ մարդկանց մոտ «խշշում են ականջները» ճնշման տատանման պատճառով։ Այդ ազդեցությունից կարելի է ազատվել, եթե հորանջեք կամ օդ կուլ տաք՝ բացելով ականջում բարակ ուղին, որը կոչվում է լսողական խողովակ։
Սակայն եթե ուղեւորը քնած է, նա չի կարող հավասարակշռել ճնշումը թմբկաթաղանթի վրա։ Դրա հետեւանքով լսողական ուղիները արգելափակվում են, կարող է զարգանալ ինֆեկցիա, որի պատճառով հեղուկ է գոյանում թմբկաթաղանթի հետեւում եւ լսողական խնդիրների եւ ցավի պատճառ դառնում։
Հետազոտողները նշում են, որ հիվանդության զարգացման ռիսկից կարելի է խուսափել, եթե հրաժարվել քնելուց օդանավի բարձրանալու եւ իջնելու պահին։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր