• Latest news

Ինչպիսի՞ նախաճաշն է օգնում նիհարել

22 սեպտեմբերի, 2017  10:43

Սպիտակուցներով հարուստ նախաճաշը լավագույնն է օգնում պահպանել քաշը եւ ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Այս մասին ասված է ԱՄՆ Միսուրիի համալսարանի գիտնականների հետազոտության մեջ։

Նրանց խոսքով՝ նախաճաշի մեջ պետք է լինի մոտ 35 գ սպիտակուց։ Այդ դեպքում մարդին իրեն հագեցած է զգում եւ քիչ է ուտում օրվա ընթացքում։

Մասնագետները 18-20 տարեկան ավելորդ քաշով եւ անկանոն սնվող մարդկանց 3 խումբ են հավաքել։ Մասնավորապես՝ այդ մարդիկ հաճախ բաց էին թողնում նախաճաշը։ Մի խմբում նախաճաշին վարսակի փաթիլներ էին տալիս կաթով, երկրորդ խմբում՝ սպիտակուցներով հարուստ սնունդ՝ կաթ, ձու, պասի խոզամիս։ Երրորդ խմբում մասնակիցներին թույլ են տվել սնվել իրենց համար սովորական ռեժիմով։

12 շաբաթ անց պարզվել է, որ կամավորները, որոնք նախաճաշին շատ սպիտակուց էին ուտում, սկսել են օրվա ընթացքում ավելի քիչ կալորիաներ ընդունել եւ նիհարել են։ Մյուս խմբերում դա տեղի չի ունեցել։ Սպիտակուցներով սնված կամավորների մոտ արյան մեջ կայունացել է գլյուկոզայի  մակարդակը։ Նրանք մյուսներից քիչ են քաղցր կերել եւ ուժեղ քաղց չեն զգացել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել