Աղջիկը, որի մայրը քիմիաթերապիա էր ստացել հղիության ընթացքում, երկու տարեկան դարձավ

27 սեպտեմբերի, 2017  15:25

Հղիության 25 շաբաթից սկսած մինչեւ ծննդաբերություն Ասյան, որի մոտ ախտորոշվել էր ոչ հոջկինյան լիմֆոմա, քիմիաթերապիա էր ստանում։ Բուժումը նրան օգնել է հաղթահարել հիվանդությունը, ընդ որում չվնասելով նրա դստերը։ Բոլորովին վերջերս աղջիկը, ում կոչել են նրան բուժող բժշկի պատվին, 2 տարեկան դարձավ։ Բժիշկների գնահատականով՝ եւ մայրը, եւ երեխան հիմա առողջ են։

Իմանալով իր հիվանդության մասին՝ Ասյան երեք ռուսաստանյան կլինիկաներ է դիմել ու նրան ամենուրեք առաջարկել են ընդհատել հղիությունն ու քիմիաթերապիա սկսել։ Բայց Ասյան շատ էր ուզում երեխա ունենալ, դրա համար էլ որոշել է Հայաստան տեղափոխվել ու խորհրդակցել այստեղի մասնագետների հետ։ Նա դիմել է Յոլյանի անվան հեմատոլոգիական կենտրոնի բժշկուհի Մարինե Մելիք- Անդրեասյանին, որն ասել է, որ բուժումը հնարավոր կլինի սկսել՝ պահպանելով հղիությունը։

Նախկինում հղի հիվանդների քիմիաթերապիան սկսելուց առաջ հղիությունը միշտ ընդհատում էին, սակայն վերջին տարիներին մասնագետները սկսել են հասկանալ, որ հղիության երկրորդ կեսին արվող աբորտն ազդում է կնոջ ֆիզիկական առողջության ու հոգեկան վիճակի վրա, ինչը նվազեցնում է բուժման արդյունավետության հավանականությունը։ Ավելին՝ առկա գիտական տվյալները ցույց են տալիս, որ հղիության ուշ փուլերում քիմիաթերապիան սովորաբար չի վնասում պտղին։

Հղիության ժամանակ Ասյան ստացել է քիմիաթերապիայի 4 կուրս։ Երկու կուրսերի միջեւ նրան կեսարյան հատում են արել, նա լույս աշխարհ է բերել հասուն, միանգամայն առողջ աղջիկ, որին որոշել են Մարինա անվանել։  

Անցած տարի, երբ աղջիկը մեկ տարեկան է դարձել, ծնողները նրա լուսանկարները ուղարկել են բժշկուհի Մարինե Մելիք-Անդրեասյանին։ Բժշկուհին NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ դա իրեն շատ հուզել էր։ Իսկ բոլորովին վերջերս աղջիկը 2 տարեկան է դարձել ու ծնողները նորից նամակ են գրել բժշկուհուն ու աղջկա լուսանկարներն ուղարկել։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հակաբեղմնավորման ո՞ր մեթոդները կարող են պաշտպանել ՄԻԱՎ-վարակից:
1. Ընդհատված սեռական ակտը
2. Պահպանակը
3. Հորմոնալ հակաբեղմնավորիչները
4. Ներարգանդային պարույրը
5. Չգիտեմ