• Latest news

Վիրավոր տղաների համար շատ կարեւոր է աջակցությունը. սպա Սարգիս Ստեփանյան

4 հոկտեմբերի, 2017  19:05

Վիրավոր տղաների համար շատ կարեւոր է նման փորձության միջով անցած մարդկանց աջակցությունը։ Երբ նրանք տեսնում են կտրված վերջույթներով զինվորականների, որոնք պրոթեզով լիարժեք կյանք են վարում, հասկանում են, որ իրենց մոտ էլ ամեն բան լավ կլինի։ NEWS.am Medicine–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել սպա Սարգիս Ստեփանյանը։

Նա վիրավորվել էր 2014 թվականին եւ կորցրել էր 2 ոտքն ու աջ ձեռքը։ Հիմա նա շարունակում է ծառայությունը ՊՆ զորամասերից մեկում եւ զբաղվում է բազկամարտով։ Նրա խոսքով՝ երբ ինքը պառկած էր հոսպիտալում, ծառայակիցներն այցելում էին իրեն եւ քաջալերում։ Նրանց աջակցությունը շատ է օգնել իրեն, եւ հիմա ինքը, հետեւելով նրանց օրինակին, անում է հնարավոր ամեն բան, որպեսզի օգնի մյուս վիրավոր տղաներին։

«Երբ հոսպիտալում պառկած ես եւ չգիտես, թե ինչ կլինի քեզ հետ վաղը, չգիտես, թե կկարողանաս քայլել, հանկարծ քեզ է այցելում 2 ոտքը կորցրած մի մարդ, ու դու տեսնում ես, որ նա կարող է քայլել։ Նա պատմում է իր փորձի մասին, դու հասկանում ես, որ դու էլ կարող ես այդպես։ Ավագ ընկերների ներկայությամբ ես հասկացա այդ աջակցության կարեւորությունը, ուստի սկսեցի նույնն անել մյուսների համար։ Երբ վիրավոր տղաները հոսպիտալ են ընկնում, ես այցելում եմ նրանց, շփվում հետները, նրանք տեսնում են ինձ, տեսնում են, թե ես ինչ կարող եմ անել, եւ հասկանում են, որ նրանք ինքները կարող են 10 անգամ ավելին անել»,– պատմում է Սարգիս Ստեփանյանը։

Նորայր Զախարյանը մեկն է այն տղաներից, որին ապրիլյան իրադարձություններից հետո այցելել էր սպա Ստեփանյանը։ Այն ժամանակ Նորայրը սպասում էր պրոթեզավորման։ Երբ տեսավ, որ իրեն այցելած սպան ձեռք չունի, չէր էլ կարող ենթադրել, որ նա 2 ոտքից էլ զրկված։ Սպան շատ վստահ էր քայլում, նստում էր, վեր էր կենում։ Երբ Նորայրն իմացավ ճշմարտությունը, հասկացավ, որ ինքը նույնպես կարող է քայլել։

«Ես միշտ ասում եմ. տղանե՛ր, ձեզ այնպես մի՛ պահեք, որ խղճան։ Դա չի սազում հայ տղամարդուն։ Դուք պետք է ուժեղ ու ամուր լինեք, օգնեք բոլորին։ Ոչ մի դեպքում չի կարելի տրտնջալ։ Վիրավորվելուց հետո պետք է ավելի ուժեղ դառնալ»,– ասել է Սարգիս Ստեփանյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է