• Latest news

Հայաստանում կա հոգեկան շեղումներով 52 129 հիվանդ

10 հոկտեմբերի, 2017  14:49

Հայաստանում այսօրվա դրությամբ կա հոգեկան շեղումներով 52 129 հիվանդ։ Նրանցից 22 636-ը դիսպանսերային վերահսկողության տակ են գտնվում եւ բուժում են ստանում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբան Արեգա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ 2016 թվականին ստացիոնար բուժում է ստացել 8970 հիվանդ, իսկ այս տարվա տվյալները դեռ չկան։ Միջինում ամեն հիվանդ ստացիոնար բուժման է մնում մոտ 20 օր, սակայն եղել են հիվանդներ, որոնց հաջողվել է սուր վիճակից հանել 5-6 օրում, իսկ եղել են նաեւ այնպիսինները, որոնք հիվանդանոցում ամիսներ են անցկացրել։

Հիվանդների 30 տոկոսի մոտ շիզոֆրենիա է ախտորոշվել, նշեց հոգեբանը։ Մոտ 20 տոկոսի մոտ՝ մտավոր հետամնացություն։ Շատ տարածված են նաեւ դեպրեսիաները, որոնք, ըստ ԱՀԿ մասնագետների կանխատեսումների, 2020 թվականին կարող են առաջին տեղում հայտնվել իրենց տարածվածությամբ։ Հետաքրքիր է նաեւ, որ տղամարդկանց մոտ հոգեկան շեղումներն ավելի հաճախ են գրանցվում, քան կանանց։

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ (World Federation for Mental Health) նշվում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը։ Օրվա հիմնական նպատակն է բարձրացնել հոգեկան առողջության խնդիրների մասին մարդկանց իրազեկումը։

ԱՀԿ տվյալներով՝ մոլորակի վրա ավելի քան 450 մլն մարդ տառապում է հոգեկան հիվանդություններով։ Ընդ որում, մարդկանց մեծ մասը բուժում չի ստանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել