• Latest news

Վիտամին К-ն անհրաժեշտ է սրտի առողջության համար․ հետազոտություն

23 հոկտեմբերի, 2017  13:03

Վիտամին К-ն, որը պարունակվում է սպանախի, բրոկոլիի ու կալեի մեջ, օգնում է պահպանել սրտի ձախ փորոքի չափերը, որը մասնակցում է թթվածնով հարստացած արյան շրջանառությանը։ Իսկ այդ վիտամինի պակասը հանգեցնում է ձախ փորոքի մեծացմանը, ինչն անդրադառնում է ամբողջ սրտի աշխատանքի վրա ու կարող է լուրջ խնդիրների հանգեցնել։ Այս մասին ասվում է The Journal of Nutrition ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ որքան շատ է մարդն օգտագործում վիտամին К, այդքան նվազում է սրտի մեծացման ու սրտի հետ կապված հիվանդությունների զարգացման հավանականությունը։

Ուշագրավ է, որ Augusta University համալսարանի գիտնականներն իրենց դիտարկման համար ընտրել էին 14-18 տարեկան 766 առողջ դեռահասների։ Պարզվել է, որ նույնիսկ այդ տարիքում կարելի է ունենալ սրտի խնդիրներ, որոնք պայմանավորված են անառողջ սննդակարգով։

Գիտնականները հետեւել են այդ պատանիների կենսակերպին (ֆիզիկական ակտիվության մակարդակ, սննդային սովորություններ)։ Բացի դրանից, մասնակիցները անցել են հատուկ թեստավորում, որը պատկերացնում է տալիս սրտի առողջության մասին։

Վերլուծելով ստացված տվյալները՝ նախագծի հեղինակները տագնապով արձանագրել են, որ երիտասարդները վիտամին К-ի չափից փոքր քանակություն են ստանում սննդամթերքի հետ։ Այդ վիտամինի նորմալ մակարդակ գրանցվել է կամավորների միայն մեկ քառորդի մոտ։

Գաղտնիք չէ, որ կանաչ բանջարեղենը, օրինակ սպանախը, կաղամբը, երիտասարդների սիրելի սննդամթերքը չի կարելի համարել։ Բայց գիտնականները նախազգուշացնում են, որ դրանց մշտական պակասը վտանգավոր է առողջության համար։ Հետազոտությանը մասնակցած դեռահասների 10 տոկոսն արդեն ուներ սրտի ձախ փորոտիքի լայնացում, չնայած սովորաբար նման խնդիրներն ի հայտ են գալիս միայն մեծ տարիքում, երբ մոտենում է ծերությունը։

Վիտամին К-ի լավագույն աղբյուրն են համարվում կանաչ բանջարեղենն ու ձիթապտղի յուղը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է