• Latest news

Շիզոֆրենիան կարող է աուտոիմունային հիվանդություն լինել․ գիտնականներ

3 նոյեմբերի, 2017  11:13

Շիզոֆրենիան կարող է լինել իմունային համակարգի աշխատանքում խափանումների հետևանքը, վստահեցնում են Oxford University համալսարանի գիտնականները։ Նրանց հետազոտությունը հայտնաբերել է, որ շիզոֆրենիայով տառապող յուրաքանչյուր տասնմեկերորդ հիվանդի մոտ կան սխալ աշխատող հակամարմիններ, որոնք գրոհում են ուղեղի վրա։ Եթե պարզվի, որ շիզոֆրենիան իրոք աուտոիմունային հիվանդություն է, այն կսկսեն բուժել իմունաոթերապիայի օգնությամբ։

Արտահայտված պսիխոզով հիվանդների մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց ուղեղն ախտահարված է եղել հակամարմիններով։ Ու երբ գիտնականները կիրառել են իմունաթերապիա, այդ հիվանդների վիճակը զգալիորեն լավացել է, իսկ նրանցից մի քանիսի մոտ նկատվել է լիարժեք ապաքինում։

Պսիխոզով տառապող 228 մարդուց վերցված արյան անալիզը ցույց է տվել, որ 9 տոկոսի մոտ կային հակամարմիններ, որոնք միանում էին ուղեղում գտնվող ռեցեպտորների հետ։ Հակամարմիններն ազդում են հիշողության վրա, առաջացնում գիտակցության մթագնում ու հալյուցինացիաներ։

Փորձագետները վստահ են, որ այդ դեպքում արյան միջից հակամարմինների հեռացումը ու իմունային համակարգի ճնշումը կարող է արդյունավետ լինել ու հիվանդներին ազատել շիզոֆրենիայի ախտանշաններից։ Այս մեթոդաբանությունն արդեն հաջողությամբ փորձարկել են ինը հիվանդների վրա։ Հիմա կա 80 հիվանդների մասնակցությամբ եռամյա փորձարկում սկսելու հնարավորություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել