• Latest news

Գիշերն ուտելու սովորությունը կարող է հանգեցնել սրտի հիվանդությունների եւ դիաբետի զարգացման

10 նոյեմբերի, 2017  12:54

Գիշերն ուտելու սովորությունը խախտում է օրգանիզմի կենսաբանական ռիթմերը ու կարող է հանգեցնել ճարպի կուտակումների ու սրտի հետ կապված խնդիրների։ Նման եզրակացության են հանգել Մեքսիկական համալսարանի հետազոտողները։

Հետազոտության ընթացքում, որը հրապարակվել է Experimental Physiology ամսագրում, առնետներին կերակրել են հանգստի փուլի սկզբում (ցերեկը) ու ակտիվության փուլի սկզբում (գիշերը)։ Հանգստի փուլի սկզբում կերակրվելուց հետո առնետների արյան մեջ ճարպի մակարդակը ավելի կտրուկ էր բարձրացել, քան ակտիվության փուլի սկզբում կերակրվելուց հետո։ Հետո մասնագետները հեռացրել են կրծողների ուղեղի այն մասը, որը վերահսկում է օրվա ռիթմերը։ Նման առնետների արյան մեջ ցերեկը կերակրվելուց հետո ճարպերի մակարդակի կտրուկ բարձրացում չի նկատվել։

Գիտնականների խոսքով՝ ճարպերի մակարդակի բարձրացումը ազդում է նյութափոխանակության արագության վրա, նաեւ ավելացնում է սիրտ-անոթային հիվանդությունների ու դիաբետի զարգացման հավանականությունը։ Այսպիսով՝ գիշերն ուտելու սովորությունը կարող է քայքայել առողջությունը։

Սակայն քաղցն էլ իր բացասական հետեւանքներն ունի։ Snickers Mars Wrigley Confectionery ընկերության անցկացրած հարցումը ցույց է տվել, որ քաղցի պատճառով մարդկանց վարքագիծը փոխվում է. նրանք սկսում են իրենց ավելի տարօրինակ ու անկանխատեսելի պահել։ Հիմնականում հարցման մասնակիցները քաղցը կապել են բարկության, անհամբերության, գրգռվածության ու ուշադրության խնդիրների հետ։ Քաղցը կամավորներին ստիպել է միաժամանակ մի քանի գործ սկսել, ինչը դարձել է դանդաղկոտության ու հետաքրքրության կորստի պատճառ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել