Հարավային Քալիֆորնիայի համալսարանի մասնագետներն ուղեղի հեղափոխական իմպլանտ են մշակել, որը խթանում է ուղեղի ուսման եւ հիշողության հատվածը:
Հետազոտությունը, որի արդյունքները ներկայացվել էին Society of Neuroscience –ի հանդիպման ժամանակ, մասնակցել են էպիլեպսիա ունեցող 20 մարդ, որոնց ուղեղի մեջ էլեկտրական հաղորդիչներ են եղել՝ ուղղված դեպի հիշողության կենտրոն՝ հիպոկամպ: Կամավորները կատարել են կարճաժամկետ հիշողության համար նախատեսված առաջադրանքը: Վարժանքներից հետո գիտնականները պատրաստել են մասնակիցների՝ առաջադրանքը կատարելու ժամանակ նեյրոնների ակտիվության մոդելը:
Երբ մասնակիցներն առաջադրանքը երկրորդ անգամ են կատարել, հետազոտողները իմպլանտի օգնությամբ խթանել են նրանց ուղեղը՝ հենվելով մոդելի վրա: Հետազոտությունը ցույց է տվել, որ ուղեղի խթանման շնորհիվ մասնակիցները 30 տոկոսով ավելի լավ են կատարել առաջադրանքը: Մասնագետները հույս ունեն, որ նոր մեթոդը ապագայում կօգնի հիշողության շեղումներ ունեցող մարդկանց:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր