• Latest news

Գրանցվել է մարիխուանայի գերդոզավորումից մահվան առաջին դեպքը. մահացել է 11-ամսական տղա

17 նոյեմբերի, 2017  12:39

Կոլորադոյի նահանգի բժիշկները արձանագրել են մարիխուանայի գերդոզավորումից մահվան առաջին դեպքը: Clinical Practice and Cases in Emergency Medicine ամսագրում  հրապարակված եզրակացության  համաձայն՝ մարիխուանայի բաղադրիչը հայտնաբերվել է 11 ամսական փոքրիկի արյան մեջ:

Թոմաս Նապեի եւ Քրիստոֆեր Հոյթեի հայտարարության համաձայն՝իրենց  անհետաձգելի օգնության բաժին է ընդունվել 11 ամսական երեխա: Երեխայի հոր խոսքով, հոսպիտալացումից մի քանի ժամ առաջ երեխան գրգռված ու թուլացած է դարձել:

Տղային զննելուց հետո բժիշկները հայտնաբերել են, որ փոքրիկի մոտ միոկարդիտ՝ սրտամկանի ախտահարում է: Մեկ ժամից ավելի բժիշկները փորձել են փրկել երեխայի կյանքը, սակայն նա մահացել է:

Տղայի մահից հետո բժիշկները փորձել են պարզել, թե ինչն այնպես չի եղել: Տղայի մոտ առկա են եղել միոկարդիտ կոչվող վիճակի բոլոր ախտանշանները, երբ բորբոքվում են սրտի մկանները: Արյան կրկնակի հետազոտությունից հետո բժիշկները հայտնաբերել են մեղավորին՝ մարիխուանայի հիմնական հոգեմետ բաղադրիչ հանդիսացող տետրահիդրոկանաբինոլին:

«Միակ բանը, որ գտել ենք՝ մարիխուանան է: Դրա բարձր խտությունը երեխայի արյան մեջ», - ասել է բժիշկներից մեկը:

Ինչպես հետագայում պարզվեց, երեխայի ծնողները պարբերաբար թմրանյութ են օգտագործել:

Առայժմ դեռ հստակ պարզ չէ, թե ինչպես է երեխան թմրանյութի այդքան բարձր չափաբաժին ստացել; Հայտնի է միայն, որ նրա ծնողները հաճախ չարաշահել են մարիխուանան: Որոշ բժիշկներ կարծիք են հայտնել, որ կանաբիսը կարող էր օրգանիզմ թափանցել սննդի միջոցով:

Բժիշկները մահվան նաեւ այլ պատճառներ են դիտարկում, օրինակ՝ վիրուսներ եւ վարակներ, սակայն «գերդոզավորման» տարբերակը հիմնական է հանդիսանում: Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, բժիշկներին հայտնի է եղել սրտամկանի վրա կանաբիսի ազդեցության մասին, բայց նախկինում ոչ մի այդպիսի դեպք պացիենտի մահով չի ավարտվել:

Այսօրվա դրությամբ մարիխուանան Ամերիկայում ամենաշատ տարածված պատրաստուքներից մեկն է: Թմրանյութերի չարաշահման դեմ պայքարի ազգային ինստիտուտի տվյալներով, մարիխուանա է օգտագործում շուրջ 22 միլիոն ամերիկացի: Կառավարությունը մարիխուանան վտանգավոր է համարում : Այն ճնշում է կենտրոնական նյարդային համակարգը եւ ազդում ուղեղի քիմիական գործընթացների վրա: Սակայն մինչ այսօր ոչ մի հաղորդում չի եղել այն մասին, որ որեւէ մեկը մահացել է այդ թեթեւ թմրամիջոցից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել