• Latest news

Առողջապահության նախարարը ՄԻԱՎ թեստ է հանձնել (տեսանյութ)

27 նոյեմբերի, 2017  17:38

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը  ՄԻԱՎ ցուցադրական թեստավորում է անցել՝ օգտագործելով ինքնաթեստավորման  հատուկ կոմպլեկտ: Պարզելու համար, թե ինչպես պետք է օգտագործի կոմպլեկտը, նրան օգնել են Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի կամավորները, որոնք առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանի շրջաններում ինքնաթեստավորման նույն կոմպլեկտների օգտագործմամբ ՄԻԱՎ թեստավորում կանցկացնեն երիտասարդների եւ աշխատանքային միգրանտների շրջանում:

Նախարարը նշեց, որ այսպիսի կոմպլեկտի միջոցով ինքնուրույն թեստավորում անցկացնելն իրականում բավականին հեշտ է, եւ արյուն վերցնելու համար նույնիսկ մեկանգամյա օգտագործման նշտարի կիրառումն ամենեւին ցավոտ չէ:

Ինքնուրույն թեստավորման կոմպլեկտների օգտագործման գլխավոր առանձնահատկությունը անանուն մնալու լիակատար հնարավորությունն է. հիվանդը լաբորատորիա գնալու կամ նույնիսկ շարժական կլինիկա դիմելու կարիք չունի՝ նա կարող է թեստավորում անցկացնել եւ տեղեկանալ իր ՄԻԱՎ կարգավիճակին լիովին մենակ, իրեն հարմար ցանկացած ժամանակ եւ ցանկացած վայրում, եւ ոչ մեկը, իրենից բացի, չի իմանա թեստավորման արդյունքների մասին:

Նախարարի արյան մեջ մարդու իմունոդեֆիցիտի վիրուս չհայտնաբերվեց, ինչի մասին նա տեղեկացրեց լրագրողներին:

Նշենք, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց գրեթե կեսը տեղյակ չէ, որ վարակված է այս վիրուսով, որը լուրջ խոչընդոտ է հանդիսանում բուժման ընդգրկվածությունը մեծացնելու ճանապարհին եւ թույլ չի տալիս կանխարգելման անհրաժեշտ արդյունքի հասնել: Մասնագետներից շատերի կարծիքով՝ ինքնաթեստավորման հասանելիությունը կարող է իրավիճակը զգալիորեն փոխել յուրաքանչյուր առանձին երկրում եւ ամբողջ աշխարհում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել