Լեւոն Ալթունյան. ԱՆ-ն չի հրաժարվի ՄՊՎ–ի դեմ պատվաստումից

30 նոյեմբերի, 2017  16:25

Հայաստանի Առողջապահության նախարարությունը չի հրաժարվի մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստման ծրագրից: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

ՄՊՎ–ի դեմ պատվաստումը Հայաստանում ծրագրվում է սկսել դեկտեմբերի 11-ց: Ծրագրի նպատակը արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելումն է, որը մեծ մասամբ կապված է մարդու պապիլոմա վիրուսի հետ: Կիրառվելու է քառավալենտ Գարդասիլ պատվաստանյութը, որը պաշտպանում է 16, 18, 6 եւ 11 շտամներից: Առաջին երկու շտամները համարվում են կոնցերոգեն, իսկ 6 եւ 11 շտամները պատասխանատու են կոնդիլոմների եւ պապիլոմատոզի կրկնության համար։

Պատվաստում կստանա 13-ամյա 16 000 աղջիկ, որոնք ծնվել են 2004-ի հուլիսից հետո, իսկ պատվաստումը կկատարվի ամբուլատորիներում: Այս պատվաստման կիրառումը բացասական ալիք է առաջացրել. հակադարձողների շատ պնդումներ անհիմն են, սակայն Գարդասիլով պատվաստման դեմ հանդես են գալիս նաեւ բժիշկներ, որոնք պնդում են, որ պատվաստման արդյունավետությունն առայժմ ապացուցված չէ, քանի որ շատ կարճ ժամանակ է անցել եւ հայտնի են դրա կողմնակի շատ ազդեցությունների մասին:

Շատ բժիշկներ համարում են, որ ավելի ճիշտ է արգանդի պարանոցի քաղցկեղի ավելի վաղ հայտնաբերման սքրինինգ իրականացնել: Առողջապահության համակարգի ներկայացուցիչները, սակայն ժխտում են բոլոր բացասական պնդումները եւ հավաստում, որ պատվաստանյութն արդյունավետ ու անվնաս է: Այդ պատվաստանյութը Հայաստանում գրանցվել ու կիրառվում է արդեն 10 տարի, եւ ոչ մի լուրջ կողմնակի ազդեցություն չի գրանցվել այն ստացած 2000 մարդուց ոչ մեկի մոտ:

Ավելին, Առողջապահության նախարարության որոշ աշխատակիցներ եւ բժիշկներ հրապարակայնորեն Գարդասիլով պատվաստել են իրենց երեխաներին:

Նշենք, որ Հայաստանում այս պահին դիսպանսեր հսկողության տակ է  գտնվում արգանդի պարանոցի քաղցկեղ ունեցող 2990 կին եւ ամեն  տարի արձանագրվում է շուրջ 250 նոր դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր աղջկան գարդասիլով կպատվաստե՞ք
Այո
Ոչ
Դեռ չեմ որոշել