• Latest news

Ինչո՞ւ է անհրաժեշտ օրվա մեջ մի կտոր պանիր ուտել

2 դեկտեմբերի, 2017  23:15

Օրվա մեջ մի կտոր պանիրը զգալիորեն նվազեցնում է սրտի կաթվածի վտանգը: Այս մասին ասվում է European Journal of Nutrition-ում հրապարակված չինացի գիտնականների զեկույցում։

Դիետոլոգները հետաքրքրվել են, թե ինչու ֆրանսիացիները, որոնց ավանդական սննդակարգը հագեցած է ճարպերով ու խոլեստերինով, հազվադեպ են տառապում սրտանոթային հիվանդություններով: Վերլուծելով PubMed-ի եւ EMBASE-ի տվյալների բազաները՝ նրանք պարզել են, որ այս միտումը հատկապես նկատվում է պանրի սիրահարների մոտ:

Վիճակագրության համաձայն՝ այս արտադրանքի ընդամենը 40 գրամը նվազեցնում է սրտային հիվանդությունների վտանգը 14 տոկոսով, իսկ ինսուլտի վտանգը՝ 10 տոկոսով: Մասնագետները դա բացատրում են այն հանգամանքով, որ պանիրը բարձրացնում է «օգտակար» խոլեստերինի մակարդակը (բարձր խտության լիպոպրոտեիններ)՝ նվազեցնելով «վնասակար» խոլեստերինի մակարդակը (ցածր խտության լիպոպրոտեիններ):

Թեեւ պանիրը պարունակում է մեծ քանակությամբ հագեցած ճարպեր, որոնք կարող են սրտային հիվանդություններ առաջացնել, սակայն, կալցիումը օգնում է օրգանիզմին ավելի հեշտությամբ կլանել դրանք, իսկ թթուները կանխում են արյան անոթների խցանումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է