• Latest news

Քաղցը կարո՞ղ է վերացնել 2-րդ տիպի շաքարախտը

7 դեկտեմբերի, 2017  17:04

Ցածր կալորիականությամբ սննդակարգը (այսպես կոչված բուժական քաղցը) կարող է վերացնել 2-րդ տիպի շաքարախտը: Այդպիսի եզրահանգման են եկել Նյու Քասլի համալսարանի գիտնականները, իսկ նրանց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են  The Lancet ամսագրում:

Այդ հետազոտությանը մասնակցել է 20-65 տարեկան շուրջ 300 մարդ, որոնց մոտ վերջին 6 տարիներին շաքարախտ է ախտորոշվել: 149 մարդու համար  գիտնականները 3-5 ամսվա համար խիստ սննդակարգ են մշակել՝ կազմված ցածր կալորիականություն ունեցող կոկտեյլներից ու ապուրներից: Օրվա ընթացքում կամավորներն օգտագործել են ոչ ավելի քան 825-853 կալորիա: Այդ փուլից հետո կամավորները մասնակցել են քաշը նոր մակարդակում պահող ծրագրին:

Պարզվել է, որ մարդկանց 89 տոկոսը, որոնք քաղցի այդ ձեւով քաշը 15 կիլոգրամով նվազեցրել են, բուժվել են շաքարախտից: Այդպիսի արդյունքի են հասել նաեւ մարդկանց 57 տոկոսը, որոնք 10-15 տոկոս քաշ էին կորցրել եւ մարդկանց 34 տոկոսը, որոնք 5-10 տոկոս քաշ է կորցրել: Վերահսկիչ խմբում միայն պացիենտների 4 տոկոսի մոտ է ռեմիսիա նկատվել:

2-րդ տիպի շաքարախտը հիվանդություն է, որի դեպքում հյուսվածքների զգայունությունը նվազում է ինսուլինի ազդեցությամբ: Շաքարախտի այդ տեսակը առավել հաճախ առաջանում է 40 տարեկանից բարձր մարդկանց մոտ եւ կապված է ճարպակալման հետ, սակայն վերջին ժամանակներս այն հաճախ ախտորոշվում է նաեւ ճարպակալում ունեցող երեխաների ու դեռահասների մոտ:

Նշենք, որ 10-14 տարեկան ճարպակալում ու 2-րդ տիպի շաքարախտ ունեցող որոշ դեռահասներ կան նաեւ Հայաստանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել