• Latest news

Կույս տղամարդիկ նույնպես կարող են վարակվել պապիլոմայի վիրուսով

15 դեկտեմբերի, 2017  09:48

Տղամարդիկ, որոնք երբեք սեքսով չեն զբաղվել, նույնպես կարող են վարակվել մարդու պապիլոմայի վրուսով: Այս մասին ասվում է Journal of Infectious Diseases-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտության հեղինակները՝ University of Texas Health Science Center at Houston (UTHealth) School of Public Health-ի գիտնականները, հետազոտել են Բրազիլիայում, ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում բնակվող  18-ից մինչեւ 70 տարեկան 87 տղամարդու:

Պարզվել է, որ կուսությունը պահպանած տղամարդիկ հետազոտության շրջանում վարակվել են մարդու պապիլոմայի վիրուսով, չնայած սեքսով չեն զբաղվել:

Թեեւ նրանք ավելի հազվադեպ են վարակվել, քան սեռական կյանքով ապրող տղամարդիկ:

Գիտնականները կարծում են, որ կույսերը վիրուսով վարակվում են սեքսուալ վարքի միջոցով՝ օրինակ պետինգի կամ սեռական օրգանների հետ ձեռքերի շփման:

Ըստ գիտնականների՝ նրանց աշխատանքի արդյունքները հաստատում են մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստման անհրաժեշտությունն անկախ այն բանից, ինչ սեքսուալ վարք է մարդը դրսեւորում:

Հետազոտության եւս մեկ կարեւոր եզրակացությունն այն էր, որ կուսյերի 28,7 տոկոսը, որոնք սկսում են սեքսով զբաղվել, մեկ տարվա ընթացքում  վարակվում են պապիլոմայի վիրուսով, իսկ երկու տարվա ընթացքում այդ վարակման հավանականությունը հասնում է 45,5 տոկոսի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է