• Latest news

Գտնվել է գերհագենալու սովորությունը հաղթահարելու նոր միջոց

15 դեկտեմբերի, 2017  13:21

Սովի զգացումը կարելի է հաղթահարել նեյրոնների խթանման միջոցով, պարզել են Նյու Յորքի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PHAS պորտալում:

Հետազոտողների խոսքով՝ ինչպես կենդանիները, մարդիկ նույնպես  հակված են սնունդի «էմոցիոնալ» ընդունմանը, եթե անգամ քաղցած չեն: Այս պատճառով անհրաժեշտ է ներգործել լիմբային համակարգի վրա, որը պատասխանատու է զգացմունքների օրգանների համար, ինչպես նաեւ ագրեսիայի եւ սթրեսի դրսեւորումների:

«Սննդային վարքը վերահսկվում է տարբեր նեյրոններով եւ նեյրոնային շղթաներով, որոնք հիմնականում կենտրոնացած են կաթնասունների ուղեղի հիպոթալամուսում եւ հետին ուղեղում»,- նշված է հետազոտության մեջ:

Գիտնականները մկների օրգանիզմ են ներարկել կլոզապին-N-օքսիդ նեյրոլեպտիկը, որը ներգործում է միջնորմային կորիզների նեյրոնների վրա: Արդյունքում նեյրոլեպտիկ ստացած մկները սկսել են ավելի քիչ սնունդ օգտագործել: Ըստ որում՝ կլոզապին-N-օքսիդ ներարկելու հետեւանքով կողմնակի էֆեկտներ չեն հայտնաբերվել:

Գիտնականները հույս ունեն, որ այս մեթոդը հնարավոր կլինի արդյունավետորեն կիրառել  մարդկանց ավելորդ քաշի դեմ պայքարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել