• Latest news

Լակտոբակտերիաները կարող են գրիպի վիրուսներից պաշտպանե՞լ

16 դեկտեմբերի, 2017  12:43

Լակտոբակտերիաները՝ պրոբիոտիկներ, որոնք հաճախ կիրառում են մարսողական համակարգի վիճակի բարելավման համար, կարող են պաշտպանել A գրիպի վիրուսների տարբեր ենթատեսակներից: Ջորջիայի համալսարանի մասնագետների հետազոտությամբ պարզվել է, որ պրոբիոտիկների օգտագործումը խոչընդոտում է թոքերում վիրուսի բազմացմանը:

A տիպի գրիպի վիրուսը մեծ թվով ենթատեսակներ ունի, որոնք որոշվում են վիրուսի մակերեւույթին առկա սպիտակուցներով՝ հեմագլյուտինինով (НА) եւ նեյրամինիդազայով (NA): Ընդամենը կան HA-ի 18 տարբեր ենթատեսակներ եւ NA 11 ենթատեսակներ: Նման բազմազանությունը դրդել է գրիպի դեմ ունիվերսալ միջոցների որոնմանը: Մասնագետները պարզել են, որ ֆերմենտացված բանջարեղենը եւ կաթնաթթվային մթերքները պարունակում են տարբեր կաթնաթթվային բակտերիաներ: Կաթնաթթվային բակտերիաների որոշ շտամներ բակտերիային ինֆեկցիոն հիվանդություններից մասնակի պաշտպանություն են ապահովում, ինչպիսին է՝ Streptococcus pneumoniae-ը, նաեւ մրսածություն եւ գրիպ առաջացնող վիրուսներից:

Հետազոտողներն ուսումնասիրել են գրիպի վիրուսների դեմ կաթնաթթվային բակտերիաների Lactobacillus casei DK128 (DK128) շտամի հակավիրուսային հատկությունները, որը մեկուսացվել է ֆերմենտացված բանջարեղենից: Գիտնականները մկներին վարակել են A տիպի գրիպի վիրուսով (H3N2-ի կամ H1N1-ի մահացու դոզայով): Կենդանիներին ներարկել են ինտրանազալնո DK128 շտամը, որը գործողությունների լայն սպեկտրի իմունային պատասխան է տվել: Մասնավորապես՝ մեծացել է թոքաբշտերում եւ շնչառական ուղիներում մակրոֆագ բջիջների խտությունը:

Յուրահատուկ հակամարմիններ են հայտնվել, նվազել է բորբոքամետ ցիտոկինների եւ բնածին իմունիտետի բջիջների մակարդակը: Կենդանիների մոտ զարգացել է նաեւ երկրորդային իմունիտետ վիրուսային ինֆեկցիայի դեմ, որն առաջացել է գրիպի այլ ենթատեսակների հետեւանքով: Գրիպով վարակվելուց հետո լակտոբակտերիաներ ստացած կենդանիները ոչ միայն ողջ են մնացել, այլեւ քաշի 10-12 տոկոսը կորցրել են: Եթե նրանց  բակտերիաները տվել են մինչեւ վարակվելը, ապա նրանց թոքերի մեջ գրիպի վիրուսները 18 տոկոսով ավելի քիչ են եղել, քան ստուգիչ խմբում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել