• Latest news

Սպորտը կարող է դանդաղեցնել ուղեղի եւ մարմնի ծերացումը. ուսումնասիրություն

29 դեկտեմբերի, 2017  18:54

Ֆիզիկական վարժությունները կարող են դանդաղեցնել ծերացումը եւ դրա հետ կապված ուղեղի աշխատանքի վատթարացումը, պնդում են Mayo Clinic-ի եւ Ալցհեյմերի հիվանդության ուսումնասիրման կենտրոնի հետազոտողները: Neurology ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ֆիզիկական վարժությունները բարելավում են տարեցների հիշողության եւ այլ ճանաչողական գործառույթները, ինչպես նաեւ կանգնեցնում են տարիքի հետ կապված նյարդադեգեներատիվ հիվանդությունների զարգացումը:

Մեղմ ճանաչողական խանգարումը միջանկյալ դիրք է զբաղեցնում տարիքի հետ կապված մտավոր գործունեության սովորական վատթարացման եւ ավելի ծանր դրսեւորումների միջեւ: Ախտանիշները ներառում են վատ հիշողությունը, խոսքի խանգարումները եւ այլ ճանաչողական գործառույթների խաթարումը:
Սովորաբար դա շատ չի ազդում կյանքի որակի վրա, սակայն մեծացնում է Ալցհեյմերի եւ այլ ծանր հիվանդությունների զարգացման վտանգը:

Այսպիսով, հետազոտողները խորհուրդ են տալիս օրական վազել կամ արագ քայլել 30 րոպե հինգ անգամ կամ՝ 50 րոպե՝ 3 անգամ:

Ամերիկյան նյարդաբանական ակադեմիայի տվյալներով՝ 60 տարեկանից բարձր մարդկանց 6%-ը տառապում է չափավոր ճանաչողական խանգարումից, իսկ 85 տարեկանում` մարդկանց ավելի քան 37%:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել