• Latest news

2020 թվականին 500 հազար բրիտանացիների գենոմները օնլայն կհայտնվեն

10 հունվարի, 2018  11:57

Մեծ Բրիտանիայի 6 դեղագործական ընկերություններ Biobank հասարակական նախագծի շրջանակում մտադիր են 2020 թվականին վերծանել 500 հազար բրիտանացիների գենոմը եւ ստացած տեղեկությունները համացանցում տեղադրել: Նրանց կարծիքով՝ սա գենետիկայի նոր դարաշրջան կբացի:

Նախագծի նպատակն է գիտնականներին եւ դեղագործական ընկերություններին հզոր գործիք տրամադրել հիվանդություններն ավելի լավ հասկանալու համար: ԴՆԹ տվյալները անանուն են, սակայն դրանց օգնությամբ գիտնականները կկարողանան հետազոտել ամենատարբեր խնդիրների հիմքը՝ դիաբետից եւ քաղցկեղից մինչեւ տեսախաղերից ու հեռուստադիտումից կախվածություն:

Մոտ ապագայում գիտնականները ծրագրում են յուրաքանչյուր կամավորի 20 հազար գեն ապակոդավորել: Նրանք չեն կարողանա ամբողջ գենոմն ապակոդավորել, սակայն հնարավորություն կստանան հետազոտել դեղարտադրողների համար առավել կարեւոր մասը. սպիտակուցների կոդավորման գենետիկ հերթագայությունը, որը համարվում է առողջական խնդիրների մեծամասնության պատճառը:

«Նոր գենետիկ հերթագայությունների վերծանումը նախագծի արժեքը 100 անգամ կմեծացնի դեղագործության եւ մի քանի տասնյակ անգամ կենսաբանության համար»,- նշել է Քեմբրիջում սրտի հիվանդությունների գենետիկան հետազոտող Սեք Կատիրեանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել