Լրացված իրականության տեխնոլոգիաները կարող են ամբողջությամբ փոխել ոչ միայն խաղացողների խաղային փորձը, այլեւ նոր գործիք դառնալ վիրաբույժների ձեռքում: Այս համակարգը թույլ կտա «ներսից» տեսնել օրգանները եւ հյուսվածքները, ինչը հետագայում կարող է բարելավել վիրահատությունների արդյունքը:
Վիրաբուժության մեջ լրացված իրականության տեխնոլոգիայի կիրառման կոչ է անում Լոնդոնի Թագավորական քոլեջը: Քոլեջի աշխատակիցները ցույց են տվել, ինչպես կարելի է օգտվել լրացված իրականության սաղավարտներից ստորին վերջույթի վերականգնողական վիրահատության ժամանակ: Օգտագործվել է Microsoft-ի HoloLens գարնիտուրը, որը խառը իրականություն է ստեղծում՝ թույլ տալով վիրաբույժին փոխգործակցել հոլոգրամների հետ կամ համակարգչին կողմից ստեղծված օբյեկտների հետ:
Մասնավորապես, հիվանդի ոտքի վրա դրվել են համակարգչային տոմոգրաֆիայի սկանավորման արդյունքներով պատկերներ(ներառյալ ոսկորների եւ առանցքային անոթների դիրքը) : Այսինքն, այնպես էր ստացվում, որ վիրաբույժը «տեսնում էր», ինչ է կատարվում ներսում:
Այսպիսով, պատկերները բաշխվել են ոսկորների, մկանների, ճարպային հյուսվածքի եւ արյունատար անոթների վրա: Դրանք ներբեռնել են ոտքի եռաչափ մոդելների ստեղծելու ծրագրի մեջ: Այունհետ դրանք բեռնել են մեկ այլ ծրագրիմ մեջ, որը պատկերները փոխանցում է գարնիտուրին: Այն իր հերթին մոդելը դնում է իրական օբյեկտների վրա: Բժիշկները կարող են աշխատել պատկերների հետ օգտագործելով ժեստերը(խոշորացնել, նշան անել): Սա, օրինակ հեշտացնում է ոտքի արյունատար համակարգի վերականգնումը:
Լրացված իրականության տեխնոլոգիաները արդեն հաջողությամբ փորձարկվել են ոտքի վերականգնողական վիրահատություններով 5 հիվանդների վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր