• Latest news

Հայաստանում կբարեփոխեն հաշմանդամությունը որոշող հանձնաժողովի ձեւավորման կարգը

20 փետրվարի, 2018  14:40

Հայաստանում ծրագրվում է փոխել հաշմանդամության ձեւակերպման համար բժշկասոցիալական փորձաքննություն անցկացնող հանձնաժողովի ձեւավորման կարգը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

Նրա խոսքով՝ այս բարեփոխումները նոր խնդիրներ չեն ստեղծի մարդկանց համար, որոնք հաշմանդամություն են ձեւակերպում, հակառակը՝ հնարավոր կլինի այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նկատելիորեն կրճատել: Բարեփոխումների համաձայն՝ փորձաքննությունը կանցկացնի ոչ թե մշտական հանձնաժողովը, ինչպես այսօր է արվում, այլ 1-3 մասնագետից բաղկացած հանձնաժողովը՝ տվյալների բազայից պատահական սկզբունքով ընտրված: Սա նշանակում է, որ ամեն անգամ բժշկասոցիալական փորձաքննություն անցկացնելու համար կհավաքվի նոր հանձնաժողով, ավելին՝ ամեն անգամ նույն հիվանդը փորձաքննություն կանցնի տարբեր մարդկանց մոտ:

Սմբատ Սաիյանի խոսքով՝ նման մոտեցումը, այլ բարեփոխումների հետ միասին, կօգնի հաշմանդամության ձեւակերպման գործընթացը բացարձակապես նոր մակարդակի բարձրացնել, նվազագույնի կհասցնի կոռուպցիոն ռիսկերը, ավելին՝ առողջապահության էլեկտրոնային համակարգի կիրառման շնորհիվ հանձնաժողովների ընդունած որոշումները վերլուծելու հնարավորություն կտա:

«Ակնհայտ է, որ այս ամենը կբերի ոլորտում որակական փոփոխությունների»,- նշեց Սաիյանը:

Ինչպես նշեց փոխնախարարը, նշված փոփոխությունների օրինագիծը նախատեսվում է կառավարությանը ներկայացնել արդեն մեկ ամսվա ընթացքում, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ծրագրվում է նոր համակարգը ներդնել 2019-ի սկզբից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել