• Latest news

Մարդը 50 տոկոսով ավելի շատ կալորիա է գործածում, քան կարծում է․ հետազոտություն

24 փետրվարի, 2018  19:48

Մարդիկ սովորաբար թերագնահատում են իրենց գործածած կալորիաների ծավալը, նվազեցնելով այն առնվազն կիսով չափ։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակել է Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրության վարչությունը։

Ըստ վերջին 40 տարիների պաշտոնական վիճակագրության, գործածվող կալորիաների քանակությունը կրճատվել է, սակայն բնակչությունը չգիտես ինչու շարունակում է քաշ հավաքել։ Ճարպակալման կայուն աճը կարող է կապակցված լինել այն հանգամանքի հետ, որ մարդիկ չեն կարողանում ճշգրիտ հաշվել իրենց գործածած կալորիաները՝ հետազոտությունը ցույց է տալիս, որ տղամարդիկ օրական մոտ 1000 կալորիայով մինչդեռ կանայք 800 կալորիայով ավելի շատ են գործածում, քան կարծում են։

Ըստ հետազոտության տվյալների՝ տղամարդ մասնակիցները միջինը նշել էին, որ գործածում են օրական մոտ 2100 կալորիա, իսկ կանայք՝ 1600 կալորիա։ Բայց երբ գիտնականները իրականացրել են մասնակիցների սննդակարգի ճշգրիտ գնահատում, նրանք հայտնաբերել են, որ կալորիաների օրական գործածումը զգալիորեն բարձր էր՝ տղամարդիկ գործածում էին միջինը 3119 կալորիա, իսկ կանայք՝ 2393։

Ըստ գերատեսչության վիճակագրության, կանանց ավելի քան 58 եւ տղամարդկանց 68 տոկոսը ավելորդ քաշ ունի, իսկ ՄԱԿ տվյալներով, յուրաքանչյուր չորրորդ բրիտանացին ճարպակալում ունի։ Այդ տվյալների համաձայն՝ Բրիտանիան համարվում է Եվրոպայի առաջատարը՝ ճարպակալման ցուցանիշներով՝ համեմատության համար ասենք, որ Գերմանիայում ճարպակալումից տառապում է բնակչության 21․3 տոկոսը, իսկ Ֆրանսիայում՝ 15․6 տոկոսը։

«Այն փաստը, որ մարդիկ, ըստ երեւույթին թերագնահատում են կալորիաների գործածումը, զարմանալի չէ։ Պետք չէ համարել, որ դա կապակցված է հերքման հետ, պատճառը կարող է լինել այն, որ մարդկանց համար բարդ է ճշգրտորեն հաշվարկել իրենց գործածած կալորիաների քանակը», - ասել է պրոֆեսոր, էնդոկրինոլոգ Ջոն Վասսը։ - «Բայց չափից շատ կալորիաները միակ խնդիրը չեն, քանի որ մենք գիտենք, որ շատ մեծահասակներ ու երեխաներ բավականաչափ ամենօրյա վարժություններ չեն անում, ինչը նույնպես առողջ քաշի պահպանման հիմնական գործոններից է»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել