• Latest news

Անգլյուտեն սննդակարգը կօգնի ազատվել նյարդային ցավերից․ հետազոտություն

3 մարտի, 2018  19:03

Գլյուտենից հրաժարվելը (սպիտակուց, որը պարունակվում է հացահատիկում ու որոշ այլ հատիկավորներում) կարող է կանխել գլյուտենային նեյրոպատիան՝ խանգարում,որի դեպքում զգացվում է թուլություն, թմրածություն  կամ ցավեր՝ որպես կանոն ոտքերում կամ ձեռքերում։ Այս մասին հայտնում են Շեֆֆիլդի համալսարանի գիտնականները։

Չնայած, գլյուտենի անմարսելիության ավանդական ախտանշանները՝ ցավեր որովայնի մասում, գազագոյացում, նույնպես կարող են նյարդային խանգարման պատճառ դառնալ։

Շեֆֆիլդի համալսարանի աշխատակիցները հավաստիացնում են, որ գլյուտենի հանդեպ զգայունությունը կապակցված է պերիֆերիկ նեյրոպատիայի հետ, որի դեպքում վնասվում են գլխուղեղից կամ ողնուղեղից դուրս գտնվող նյարդերը․ պերիֆերիկ նեյրոպատիայով հիվանդների 32 տոկոսը գլյուտենի հանդեպ բարձր զգայունություն ունի։

Գիտնականները հավաքել են 60 մարդու տվյալներ (որոնց միջին տարիքը 70 տարեկանն է), որոնք տառապում են նեյրոպատիայով։ Պարզվել է, որ մարդիկ, որոնք սննդակարգից հանել են գլյուտենը, ավելի հաճախ էին բախվում ցավային զգացողությունների։ Բացի դրանից, ցավեր չուենցող հիվանդների 56 տոկոսը անգլյուտեն սննդակարգ էր պահպանում։

Հետաքրքիր է, որ երբ հաշվի են առնվել բոլոր հնարավոր գործոնները, անգլյուտեն սննդակարգի նշանակությունն ավելի է աճել։ Մարդիկ, որոնք պահպանում էին խիստ սննդակարգ, 89 տոկոսով ավելի հազվադեպ էին տառապում ցավերից, ցույց է տվել հետազոտությունը։

Նաեւ հետաքրքիր է, որ գլյուտենային նեյրոպատիայի դեպքում մարդիկ ավելի վատ են հաղթահարում հոգեկան առողջության թեստերը։ Դեռ 2010-ին հրապարակվել է հետազոտություն, որն ապացուցում է անգլյուտեն սննդակարգի ազդեցությունը՝ նեյրոպատիայի կայունացման տեսակետից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է