• Latest news

Ոգելից խմիչքը բարձրացնում է աղիների քաղցկեղի զարգացման վտանգը

3 մարտի, 2018  23:29

Ոգելից խմիչքը վնասում է ոչ միայն լյարդին, այլեւ աղիներին, հավաստիացնում են Գաստրոէնտերոլոգիայի, մարսողական ու նյութափոխանակության հիվանդությունների գերմանական միության (DGVS) փորձագետները։ Ստամոքսի քաղցկեղի ամսվա (2018-ի մարտ) առթիվ փորձագետները ուշադրություն են դարձրել աղիների առողջության վրա ոգելից խմիքչի ազդեցության վրա։

Մասնագետների խոսքով, ոգելից ընպելիքների նույնիսկ չափավոր գործածումը բարձրացնում է աղիների քաղցկեղով հիվանդացության վտանգը, ընդ որում քաղցկեղի ու ոգելիցի փոխադարձ կապը հաստատված է բազմաթիվ գիտական հետազոտություններով։ 14 հետզոտությունների մետաանալիզը ցույց է տվել, որ շաբաթական 100 գրամ ոգելից խմիչքի գործածումը 15 տոկոսով բարձրացնում է աղիների քաղցկեղի զարգացման վտանգը։ Իսկ մեծ քանակությամբ ոգելից խմիչքի գործածումը էլ ավելի է բարձրացնում այդ վտանգը՝ շատ խմող մարդկանց խմբում աղիների քաղցկեղի վտանգը բարձրացել էր 50 տոկոսով։ 

Հետաքրքիր է, որ այս հարցում վճռորոշ դեր է կատարում հենց ոգելիցի քանակությունը, այլ ոչ թե ոգելից ընպելիքների տեսակները ՝գարեջուրը, գինին կամ ավելի թունդ ըմպելիքները հավասարաչափ վնասակար են աղիների առողջության համար։

DGVS-ի մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթվա ընթացքում գոնե երեք օր առհասարակ ոչ մի ոգելից խմիչք չգործածել։ Անհրաժեշտ է սահմանափակել ոչ միայն ոգելիցի՝  այլեւ կարմիր մսի գործածումը, որը նույնպես համարվում է աղիների քաղցկեղի զարգացման ռիսկի գործոն, շեշտում են մասնագետները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել