• Latest news

Գինեկոլոգի անվճար խորհրդատվություն եւ բուժզննում «Ս­լավ­մեդ»  ԲԿ-ում` գեղեցկության միամսյակի կապակցությամբ

6 մարտի, 2018  10:43

«Ս­լավ­մեդ»  բժշկական կենտրոնում մեկ ամիս կանանց եւ աղջիկների համար կգործի նվեր-ակցիա՝ գինեկոլոգի անվճար խորհրդատվություն եւ առաջնային բուժզննում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Սլավմեդ» բժշկական կենտրոնի զարգացման բաժնի տնօրեն Արման Խարազյանը:

«Ս­լավ­մեդ»  բժշկական կենտրոնը, հաշվի առնելով առողջության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված միջոցառումների կարեւորությունը, Մարտի 8-ից մինչեւ Ապրիլի 7-ը՝ մեկ ամիս շարունակ, բացարձակապես անվճար հիմունքներով կտրամադրի բարձրակարգ գինեկոլոգների խորհրդատվություն եւ առաջնային բուժզննում։ «Սա լավ հնարավորություն է գինեկոլոգիական խնդիրների վաղաժամ հայտնաբերման, կանխարգելման եւ բուժման համար։ Մենք կարեւորում ենք մեր կանանց առողջությունը եւ անում հնարավորը նրանց առողջության պահպանման ու վերականգնման համար»,-հավելեց Արման Խարազյանը:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատան եւ գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ, դոցենտ Վարդան Ռափյանի խոսքով էլ՝ այս նախաձեռնությունը եւս մեկ հնարավորություն է ուղղված կանանց եւ աղջիկների առողջության պահպանմանը, վերարտադրողական համակարգի տարածված հիվանդությունների վաղաժամ հայտնաբերմանը, կանխարգելմանն ու բուժմանը:  Այս ակցիայի շրջանակներում գինեկոլոգիական խորհրդատվություններ կտրամադրվեն ինչպես առաջին անգամ գինեկոլոգին դիմող, այնպես էլ բժշկի հսկողության տակ գտնվող բուժայցելուներին:

«Մեզ ուշադրությամբ եւ հոգատարությամբ շրջապատող ու մեր կյանքը գեղեցկացնող  կանայք ոչ միշտ են նույնքան հոգատար եւ ուշադիր սեփական առողջության հանդեպ, մինչդեռ կնոջ առողջության պահպանումը կարեւորագույն նշանակությունն ունի առողջ հասարակության ձեւավորման հարցում, քանի որ առողջ կնոջից ծնվում են առողջ երեխաներ, առողջ կնոջ ընտանիքում ձեւավորվում են առողջ հարաբերություններ, առողջ կինն առողջ սերունդ է դաստիարակում, առողջ կինն օգնում է, որ իր կողքին կանգնած տղամարդն առողջ ու հաջողակ լինի»,- իր խոսքը եզրափակեց բժիշկը:

Սիրելի՛ կանայք, ժամանակ հատկացրեք նաեւ ամենակարեւորին՝ Ձեր առողջությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել