• Latest news

Քաղցն ու պտղի ուղեղի զարգացումը․ ինչո՞ւ է կարեւոր հղիների ճիշտ սննդակարգը

6 մարտի, 2018  22:35

Հղի կանանց սննդակարգը հսկայական ազդեցություն ունի նրա երեխայի ուղեղի զարգացման ու նույնիսկ հետագա ծերացման վրա։ Նման եզրակացության են հանգել University hospital of Jena համալսարանի գիտնականները՝ իրականացնելով հետազոտություն 118 մարդու մասնակցությամբ, որոնք ծնվել են սովի տարիներին՝ 1944-1945թթ․։

Հետազոտությունը բացահայտել է կապը  մարդու ուղեղի ծերացման ու քայքայման տեմպերի եւ  ծննդաբերության պահին նրա մոր տարիքի հետ։ Նաեւ հետազոտությունը ցույց է տվել, որ ուղեղի դեգեներացիայի արագության վրա ազդում են մոր կողմից ոգելից խմիչքի չարաշահումն   ու սրտանոթային հիվանդությունների առկայությունը։ Երրորդ՝ մարդու ուղեղը սկսում է ավելի արագ ծերանալ հղիության ժամանակ մոր որոշակի սննդակարգի դեպքում։

Եվ այսպես, եթե երեխայի ներարգանդային զարգացման փուլում նրա մայրը քաղցած է մնացել կամ անառողջ սնունդ է գործածել, երեխայի ուղեղը սովորականից շատ ավելի շուտ կծերանա։ Ավելին՝ մարդիկ, ում մայրերը քաղցած են մնացել հղիության ժամանակ, տարիքի հետ ավելի հաճախ են մտավոր ունակությունների նվազման խնդիր ունենում։

Ճիշտ է, գիտնականները շեշտում են, որ կարեւոր է նաեւ հենց տվյալ մարդու կենսակերպը։ Նույնիսկ եթե կինը հղիության ժամանակ առողջ սննդակարգի է հետեւել, եթե նրա երեխան, մեծահասակ դառնալով, անառողջ կենսակերպ վարի, նրա ուղեղը, միեւնույն է, ավելի արագ կծերանա, քան առողջ կենսակերպի սիրահարների ուղեղը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել