• Latest news

Կինը 18 տարեկանում իմացել է, որ առանց հեշտոցի եւ արգանդի է ծնվել

29 մարտի, 2018  23:43

Իռլանդիայից 25-ամյա Ռեբեկա Նայթն առանց հեշտոցի եւ արգանդի է ծնվել, բայց այդ մասին իմացել է 18 տարեկանում:

Պատանի Ռեբեկան անընդհատ սպասել է դաշտանային ցիկլի սկսվելուն: 18 տարեկանում սկսել է լրջորեն անհանգստանալ ու դիմել է բժշկի: Այդ ժամանակ էլ պարզվել է, որ աղջիկը ծնվել է հազվագյուտ հիվանդությամբ՝ Մայեր Ռոկիտանսկի Քասթեր Հաուզերի (MRKH) համախտանիշով, ինչի արդյունքում ո՛չ հեշտոց ունի, ո՛չ արգանդ, ո՛չ էլ արգանդի վզիկ: Բացի այդ՝ նա մեկ երիկամ ունի:

«Կարո՞ղ եք պատկերացնել՝ որքան էի ցնցված, սիրտս կոտրված էր: Չէի կարողանում հավատալ, որ դա ինձ հետ է կատարվում,- հիշում է Ռեբեկան:- Ինձ ամենաշատը տխրեցրեց այն, որ ասացին՝ չեմ կարողանա երեխաներ ունենալ: Բառեր չեմ գտնում, որ նկարագրեմ... Բայց հիմա երեխա ունենալու շատ այլ միջոցներ կան, օրինակ՝ փոխնակ մոր օգնությամբ կամ որդեգրելու ճանապարհով: Այդ պատճառով խնդիրն ինձ չի խանգարի մայր դառնալ»:

Քանի որ Ռեբեկան նորմալ գործող ձվարաններ ունի, իսկապես կարող է փոխնակ մոր օգնությամբ կենսաբանական երեխաներ ունենալ:

2013 թվականին Ռեբեկան Royal Victoria հիվանդանոցում հեշտոցի վերակազմավորման վիրահատության է ենթարկվել: Աղջկա՝ գրեթե բացակայող հեշտոցը մեծացնելու համար վիրաբույժները դրա արտաքին հատվածից հյուսվածքներ են վերցրել եւ հատուկ գործողությամբ ձգել: Վիրահատությունից հետո Ռեբեկան 12 օր հիվանդանոցում է անցկացրել եւ, բարեբախտաբար, ոչ մի բարդություն կամ վարակ չի եղել: Իսկ կլինիկայից դուրս գրվելուց հետո նա մեկ ամիս շարունակ ֆիզիոթերապեւտի է այցելել:

2015 թվականին Ռեբեկան որոշում է իր ու իր խնդրի մասին գիրք գրել, որն անվանել է The Girl With No... («Աղջիկն առանց...»): Ռեբեկայի խոսքով՝ գիրքը գրել է՝ նման խնդրով այլ  մարդկանց օգնելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է