Հրապարակվել է պեստիցիդներով թունավորված մթերքների «կեղտոտ դյուժինը»

11 ապրիլի, 2018  20:38

Environmental Working Group հասարակական կազմակերպությունը հրապարակել է պտուղ-բանջարեղենի «Կեղտոտ դյուժինը», որոնք պեստիցիդներով են թունավորված: Շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպությունը այս ցուցակն ամեն տարի հրապարակում է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության թեստերի հիման վրա: Դիետոլոգները կոչ են անում այն արհամարհել՝ համարելով, որ մարդկանց հետ է պահում առողջ սնունդից:

2018 թվականի կեղտոտ դյուժինը.

Ելակ

Սպանախ

Նեկտարին

Խաղող

Դեղձ

Բալ

Տանձ

Լոլիկ

Նեխուր

Կարտոֆիլ

Բուլղարական քաղցր պղպեղ

Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ ելակի, դեղձի, կարտոֆիլի, նեկտարինի, բալի եւ խնձորի 98 տոկոսը դրական արդյունք են ցույց տվել, համենայնդեպս՝ պեստիցիդներից մեկի վերաբերյալ:

Սակայն IFIC Foundation-ի պարենային տեխնոլոգիաների գծով տնօրեն Տամիկա Սիմսը վախենում է, որ նման ցուցակը սպառողներին, ավելի շուտ, կվնասի, այլ ոչ թե կօգնի, քանի որ կստիպի խուսափել առողջ մթերքներից:

«Ես կարծում եմ, որ սա մարդկանց մատուցված արջի ծառայություն է, որոնք չեն կարող իրենց թույլ տալ օրգանական մթերքներ օգատագործել կամ դրանք վաճառքում չեն գտնում: Սխալ է խորհուրդ տալ ընդհանրապես մրգեր ու բանջարեղեն չուտել»,- ասում է նա: Ըստ որում՝ Տամիկա Սիմսը պնդում է, որ թեստավորված բանջարեղենի եւ մրգերի 99 տոկոսի դեպքում պեստիցիդներով աղոտվածության մակարդակը թույլատրելիից ցածր է եղել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր կարծիքով, դեղերը դեղատոմսով բաց թողնելու կանոնների խստացման հետեւանքով դեղորայքը կթանկանա՞:
Այո
Ոչ
Չգիտեմ