• Latest news

Շաբաթական ավելի քան 100 գրամ ալկոհոլի օգտագործումը մահն արագացնում է

13 ապրիլի, 2018  19:36

Շաբաթական ավելի քան 100 գրամ ալկոհոլ օգտագործող մարդիկ, միջինում ավելի քիչ են ապրում, քան նրանք, ովքեր սպիրտայինից խուսափում են ամբողջությամբ կամ մասամբ:

Շեֆիլդի համալսարանի գիտնականներն այսպիսի եզրակացության են հանգել մասշտաբային հետազոտության հիման վրա, որն ընդգրկել է 599 912 մարդու: Գիտնականները նրանց որակել են որպես «խմողներ»: Տվյալները վերցվել են 3 բազայից՝ Մեծ Բրիտանիայի կենսաբազայից, Քեմբրիջի համալսարանի ERFC ծրագրից եւ եվրոպական EPIC-CVD ծրագրից՝ նվիրված քաղցկեղի եւ սննդակարգի ուսումնասիրությանը: Մասնակիցների կեսից պակասը՝ 44 տոկոսը կանայք են, իսկ 21 տոկոսը՝ ծխողներ:

Գիտնականներն անկետաները դասավորել են ըստ խմբերի՝ կախված շաբաթական օգտագործվող ալկոհոլի չափաբաժնից: Նրանք, ովքեր խմել են 100 գրամից ավելի՝ կազմել են 50 տոկոս, իսկ նրանք, ովքեր 350 գրամից ավելի են օգտագործել՝ 8 տոկոս: 40 310 մարդ մահացել է սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով, իսկ 39 018-ը դրանց առաջին նշաններն է զգացել: Հետազոտողները դրական համահարաբերակցություն են նկատել մահացության եւ ալկոհոլի օգտագործման քանակության միջեւ: Դրանից ելնելով՝ նրանք կախվածությունը որոշել են 40 տարեկան մարդկանց համար: Մասնագետների տվյալներով՝  շաբաթական 100-ից մինչեւ 200 գրամ ալկոհոլի օգտագործումը կյանքի ենթադրվող տեւողությունը կես տարով կրճատում է, 200-ից մինչեւ 350 գրամի դեպքում՝ 1-2 տարով, իսկ 350 գրամից ավելիի դեպքում՝ 4-5 տարով: Արժի նշել, որ տվյալ դեպքում «ալկոհոլ» բառի տակ նկատի ունեն ոչ թե սպիրտային ըմպելիքները, այլ դրանցում պարունակվող էթիլային սպիրտը: Այսպիսով, խոսքը վերաբերում է շաբաթական գարեջրի 5 բաժակին կամ  գինու ոչ մեծ բաժակին:

Շեֆիլդի համալսարանի սիրտ-անոթային բժշկության պրոֆեսոր Թիմ Չիկոն, որը չի մասնակցել հետազոտությանը, մեկնաբանել է արդյունքները. «Այս հետազոտությունը հստակ ցույց է տալիս, որ ալկոհոլի օգտագործումն օրգանիզմին ոչ մի օգուտ չի տալիս՝ ի տարբերություն տարածված նախապաշարմունքների. դրանք չափից ավելի լավն են ճշմարտություն լինելու համար»:

Հետազոտությունը հրապարակվել է The Lancet ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել