• Latest news

Հակաօքսիդանտները կօգնեն 20 տարով երիտասարդացնել սիրտն ու անոթները

22 ապրիլի, 2018  20:38

Միտոխոնդրիալ- հասցեական հակաօքսիդանտների ընդունումը նպաստում է արյունատար անոթների երիտասարդացմանը։ Այս մասին հայտնել է գիտնականների խումբը՝ Բոուլդերում Կոլորադյան համալսարանի մասնագետների ղեկավարությամբ։ Հոդվածը հրապարակվել է MedicalXpress պորտալում։

Գիտնականները իրականացրել են փորձ՝ 60-ից 79 տարեկան 20 տարեց մարդկանց մասնակցությամբ։ Նրանց կեսը վեց շաբաթվա ընթացքում գործածել է MitoQ հակաօքսիդանտը, որի գործողությունը ուղղված է միտոխոնդրիային։ Մնացած հիվանդները ընդունել են պլացեբո։  Մեկուկես ամիս անց գիտնականները ստուգել են, թե ինչպես է գործում մասնակիցների սրտանոթային համակարգը։ Դրանից հետո խմբերի տեղերը փոխել են ու կրկնել հետազոտությունը։ 

Արդյունքում մասնակիցների մոտ նկատվել են անոթային փոփոխություններ, որոնք համարժեք են 15-20 տարով երիտասարդացմանը։ Մասնավորապես, անոթների աշխատանքը 42 տոկոսով լավացել է։ Նման ցուցանիշները հեռանկարում կարող են սրտի հիվանդության զարգացման հավանականությունը նվազեցնել 13 տոկոսով։ 

«Սա առաջին կլինիկական փորձարկուն է, որը գնահատում է միտոխոնդրիալ հակաօքսիդանտների ազդեցությունը մարդու արյունատար անոթների գործունեության վրա», - ասում է հետազոտությունների գլխավոր հեղինակ Մեթյու Ռոսմանը։ 

Ռոսմանի խոսքով՝ բուժման նման մեթոդները հեռանկարային են՝ տարիքային փոփոխությունների հետ կապված սրտանոթային հիվանդությունների ռիսկի նվազման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է