• Latest news

Մսից հրաժարվելը կարող է կանխել յուրաքանչյուր երրորդ վաղաժամ մահը

28 ապրիլի, 2018  22:11

Մեր երկրագնդում յուրաքանչյուր երրորդ վաղաժամ մահ կարելի է կանխել, եթե մարդկությունը սկսի ավելի հազվադեպ օգտագործել միս։ Նման եզրակացության են հանգել Հարվարդի համալսարանի գիտնականները։

Նրանց խոսքով՝ մարդկանց մեծ մասը թերագնահատում է բուսական սննդակարգի առավելությունները։ Եվ այսպես, միայն ԱՄՆ-ում ամեն տարի բուսական սննդակարգը կարող էր կանխել մեկ միլիոն վաղաժամ մահեր, շատ ավելին, քան մինչ այդ էր համարվում։ Երկար տարիներ տարբեր երկրների փորձագետներ փորձում են գտնել մարդու առողջության համար ամենաօգտակար սննդակարգը։ Ու ահա հիմա գիտնականները վստահեցնում են, որ ամենաօգտակարը բուսական սննդակարգն է։

Հետազոտողները նախկինում էլ են ապացուցել, որ բուսական սննդակարգը կապակցված է քրոնիկ հիվանդությունների ռիսկի նվազման հետ, քանի որ դրա երկրպագուները քիչ քանակությամբ հագեցած ճարպ ու խոլեստերին են գործածում, որը կապակցված է սրտանոթային համակարգի հիվանդությունների հետ։ Բացի դրանից՝ բուսական սննդակարգը պարունակում է մեծ քանակությամբ պաշտպանական տարրեր, այդ թվում վիտամիններ С ու Е-ն, դիետիկ մանրաթելեր, ֆոլաթթու, մագնիում ու քիմիկատներ։

Հենց այդ պատճառով էլ բուսակերները ընդհանուր առմամբ «վատ» խոլեստերինի ավելի ցածր մակարդակ ունեն, զարկերակային ճնշման ու մարմնի զանգվածի ավելի առողջ ցուցանիշներ։ Իսկ այդ բոլոր գործոնները ուղիղ ազդեցություն ունեն կյանքի տեւողության ու քրոնիկ հիվանդությունների ռիսկի նվազման վրա։

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ բուսական սննդակարգի առավելությունները ավելի զգալի են, քան մինչ այդ էր ներկայացվում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել