• Latest news

5 վտանգավոր մթերք, որ չարժի փողոցում գնել

1 մայիսի, 2018  11:12

Տարվա տաք եղանակին մարդիկ ավելի հաճախ են փողոցում սնվում, քան ձմռանը: Հիմնական խնդիրն այն է, որ փողոցային կրպակներում վաճառվող սնունդը հազվադեպ է բարձրորակությամբ աչքի ընկնում կամ գոնե անվտանգությամբ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի վտանգավոր մթերքներ, որոնք չարժի փողոցում գնել.

Շաուրմա

Շաուրման ի սկզբանե առանձնապես օգտակար ճաշատեսակ չէ, իսկ փողոցում վաճառվող շաուրման կարող է կրկնակի վտանգավոր լինել. որոշ կրպակներում շաուրման պատրաստում են անորակ կամ հին մսից, որի հոտը քողարկում են համեմունքային սոուսներով: Ավելին՝ փողոցում շաուրման «ներծծվում» է փողոցային փոշիով եւ ավտոմեքենաների արտանետումներով:

Եթե շատ եք ցանկանում շաուրմա ուտել, այն գնեք միայն այնպիսի հաստատություններում, որոնց աշխատակիցների բարեխղճությանը կարող եք վստահել:

Հոթ-դոգ

Հոթ-դոգերի հետ կապված խնդիրը գրեթե նույնն է, ինչ եւ շաուրմայի դեպքում. այս մթերքն ի սկզբանե առողջության համար վնասակար է, քանի որ սպիտակ հացի եւ նրբերշիկի համակցություն է՝ բազմաթիվ ոչ բնական  բաղադրիչներ, բուրավետ, ներկող նյութեր եւ կոնսերվանտներ պարունակող: Ավելին՝ հոթ-դոգեր պատրաստող փողոցային կրպակներում հաճախ օգտագործում են էժանագին եւ ոչ թարմ նրբերշիկ:

Փքաբլիթներ եւ կարկանդակ

Ձեթի մեջ տապակված փքաբլիթներում ու կարկանդակներում հսկայական քանակությամբ ճարպ ու կալորիաներ կան։ Բայց խնդիրն անգամ դա չէ՝ դրանք տապակելու համար, որպես կանոն, գործածում են անորակ էժանագին ձեթ, որը մի քանի անգամ տաքացնում են ու շիկացնում, չնայած ձեթը կարելի է առավելագույնը 8 ժամ տաքացնել ու դրա մեջ որեւէ բան տապակել, դրանից հետո ձեթը պետք է թափել ու փոխարինել նորով։ Իսկ փողոցային կրպակներում քչերն են ամեն օր փոխում ձեթը, չէ՞ որ դա նկատելիորեն կբարձրացներ փքաբլիթների ու կարկանդակների ինքնարժեքը։ Իսկ հին, բազմիցս տաքացված ձեթում գոյանում են բազմաթիվ քաղցկեղածին նյութեր։

Քաղցր բամբակ

Այն պատրաստելու համար ոչ միայն շաքար է գործածվում, այլեւ ներկանյութեր ու բուրավետ նյութեր՝ հավելանյութեր, որոնք կարող են անբարենպաստ ազդեցություն թողնել օրգանիզմի աշխատանքի վրա։ Բացի դրանից, փողոցում քաղցր բամբակի պատրաստման գործընթացն ինքնին այնքան էլ հիգիենիկ չէ, իսկ այն վաճառողներն էլ ոչ միշտ են լվանում իրենց ձեռքերը։

Պաղպաղակ

Այսպես կոչվող «լցնովի» պաղպաղակը ոչ միշտ է անվտանգ, քանի որ հայտնի չէ, թե  ինչ հումքից է այն պատրաստվում։ Մասնագետները խորհուրդ են տալիս գնել միայն արտադրամասում պատրաստված պաղպաղակ՝ այդպես դուք կիմանաք, թե ով է այն պատրաստել ու թունավորման դեպքում՝ ով պետք է պատասխանատվություն կրի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել