• Latest news

Կանանց ինչպիսի՞ սնունդը կօգնի կնճիռներից խուսափել

12 մայիսի, 2018  17:52

Կանայք կարող են երիտասարդության պահպանման բաղադրատոմսը գտնել մրգի սովորական սկահակում, հայտնում են Ռոթերդամի Էրազմուս համալսարանի Բժշկական կենտրոնի (Erasmus Medical Centre) գիտնականները:

Նրանք հայտնաբերել են, որ կանայք, որոնք հետեւում են մրգերով եւ բանջարեղենով հարուստ սննդակարգի, 50 տարեկանից հետո դեմքին ավելի քիչ կնճիռներ են ունենում: Սակայն սա տղամարդկանց վրա չի ներգործում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Մաշկաբանության ամերիկյան ակադեմիայի ամսագրում (Journal of the American Academy of Dermatology):

Ստացած արդյունքները վկայում են այն մասին, որ այն կանանց համար, որոնք ձգտում են իրենց մաշկը երիտասարդացնել, մրգերը կարող են ավելի էժան լինել քսուքներից ու լոսյոններից:

Հետազոտողները հարցում են անցկացրել 50-ն անց 2700 տղամարդկանց եւ կանանց շրջանում՝ հետաքրքրվելով նրանց սննդակարգով: Այնուհետեւ յուրաքանչյուրի դեմքի 3D-սքանավորում են կատարել, կնճիռների քանակությունը չափելու համար:

Արդյունքները ցույց են տվել, որ ավելի շատ թարմ միրգ, բանջարեղեն եւ ձուկ օգտագործող կանանց մոտ դեմքին առավել քիչ քանակությամբ կնճիռներ են եղել: Կանայք, որոնք կանոնավորապես մեծ քանակությամբ կարմիր միս, հաց եւ քացրեղեն են կերել, ավելի շատ են կնճիռներ ունեցել:

Նրանց դեմքը, ովքեր հետեւել են առողջ սննդակարգի, սակայն պարբերաբար ալկոհոլ են օգտագործել, ավելի շատ է կնճռոտված եղել. ենթադրաբար, ալկոհոլը չեզոքացրել է առողջ սնունդի օգուտը: Ըստ որում՝ սննդակարգը չի ազդում տղամարդկանց դեմքի կնճիռների վրա:

Հետազոտող բժիշկ Սելմա Մեկիչը պնդում է, որ մաշկի երիտասարդությունը պահպանելու համար կանայք պետք է ոչ միայն չծխեն, այլեւ ավելի շատ մրգեր, բանջարեղեն ու ձուկ օգտագործեն, ինչպես նաեւ կրճատեն մսի, շաքարի, հագեցած ճարպերի եւ ալկոհոլի օգտագործումը:

«Սակայն սա վերաբերում է միայն կանանց, քանի որ տղամարդկանց մոտ տարբերություններ չեն դիտվել»,- ասում է բժիշկ Մեկիչը:

Գիտնականները կարծում են, որ մրգերով հարուստ սննդակարգը նպաստում է օրգանիզմն ապահովել բազմաթիվ վիտամիններով եւ ֆլավոնոիդներով (բուսական նյութեր, որոնք սնունդի հետ մարդու օրգանիզմում հայտնվելով, ազդում են մեծ թվով ֆերմենտների ակտիվության վրա):

Այս բաղադրիչներն ամրացնում են առողջությունը եւ մաշկը ծերանալուց պաշտպանում՝ խթանելով կոլագենի աճը. մանրաթել, որը մարշկն առաձգական ու ձիգ է պահում:

Համարվում է, որ կանանց մաշկը կնճիռների հանդեպ ավելի ընկալունակ է, քանի որ նրանց մաշկում կոլագենի խտությունն ավելի ցածր է: Տղամարդկանց մոտ խտությունը բարձր է, այս պատճառով էլ նրանք կարող են երիտասարդ տեսք ունենալ ավելի երկար:

Բիրմինգեմի Edgbaston Hospital հիվանդանոցի մաշկաբան-խորհրդատու, բժիշկ Սաջադ Ռաջփարը պնդում է, որ ավելի բարակ մաշկի պատճառով ծերացող կանայք կոլագենն ավելի արագ են կորցնում, եւ նրանց մոտ ավելի հաճախ են կնճիռներ առաջանում

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել