Յոգուրտը կանխում է արթրիտն ու հիպերտոնիան․ հետազոտություն

16 մայիսի, 2018  11:37

Օրական 350 գրամ յուղազրկված յոգուրտը (առանց հավելանյութերի, շաքարի ու բուրավետ նյութերի) կարող է ամբողջ օրգանիզմում կանգնեցնել բորբոքային պրոցեսները ու կրճատել արթրիտի ու հիպերտոնիայի զարգացման հավանականությունը։ Նման եզրակացության են հանգել University of Wisconsin-Madison համալսարանի գիտնականները։

Բորբոքումը օգտակար պրոցես է, որի օգնությամբ իմունիտետը հաղթահարում է ինֆեկցիան։ Բայց որոշ դեպքերում բորբոքումը քրոնիկ ձեւ է ստանում, ինչը կարող է լուրջ վնաս պատճառել օրգանիզմին ու վերածվել որոշ հիվանդությունների, օրինակ արթրիտի։

Հետազոտությանը մասնակցել է ճարպակալումից տառապող ու նորմալ քաշ ունեցող 120 կին ։ Մասնակիցների կեսն ամեն օր ուտում էր հասարակ յուղազրկված յոգուրտ, իսկ հսկիչ խումբն ուտում էր պուդինգ, որը կաթ չէր պարունակում։ Հետազոտությունը 9 շաբաթ է տեւել։

Պարզվել է, որ յոգուրտը ընդհանուր հակաբորբոքային էֆեկտ ունի։ Բացի դրանից, այն դրական է ազդել մասնակիցների սրտանոթային համակարգի առողջության վրա ու նպաստել է աղիների միկրոֆլորայի հավասարակշռության պահպանմանը։

Մասնագետները խորհուրդ են տալիս ֆերմենտավորված կաթնամթերքը ներառել քրոնիկ բորբոքում ունեցող հիվանդների սննդակարգում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի