• Latest news

Ստեղծվել են տոքսիններից արյունը մաքրելու նանոռոբոտներ

2 հունիսի, 2018  14:29

Սան Դիեգոյի Քալիֆորնիական համալսարանի ինժեներները նանոմեքենաներ են ստեղծել, որոնք կարողանում են արյունը մաքրել բակտերիաներից եւ տոքսիններից: Նրանց հոդվածը հրապարակվել է Science Robotics ամսագրում:

Գիտնականների մի մասն աշխատել է ռոբոտների մարմնի վրա, երկրորդը զբաղվել է դրանց թաղանթով:

Բանն այն է, որ կառուցվածքի հիմքը կազմում են ոսկե նանոմանրաթելերը, իսկ նրա արտաքին թաղանթը՝ արյան տարրերի՝ թրոմբոցիտների եւ էրիթրոցիտների սիմբիոզը: Նման ծածկույթն անհրաժեշտ է մի քանի պատճառով: Առաջին՝ որպեսզի խուսափեն, այսպես կոչված, կենսաբանական աղտոտումից, երբ սպիտակուցները կուտակվում են օտար օբյեկտի մակերեւույթին: Երկրորդ՝ թաղանթի բաղադրիչներից յուրաքանչյուրը իր գործառույթն է կատարում:

Թրոմբոցիտները կապակցել են փորձի ժամանակ օգտագործված մեթիցիլինառեզիստենտ ոսկեգույն ստաֆիլոկոկի բակտերիաները, իսկ էրիթրոցիտները հավաքել են դրանց արտադրած տոքսինները:

Նանոռոբոտները 25 անգամ փոքր են մարդկային մազի լայնությունից, սակայն դրանք կարող են տեղաշարժվել վայրկյանում 35 միկրոմետր արագությամբ, ինչը հավասար է ժամում 0,000126 կիլոմետրի: Շարժումն իրականացվում է ուլտրաձայնի ազդեցության հաշվին:

Հետազոտողները նշել են, որ աշխատանքը դեռեւս վաղ փուլում է: Իրենք մտադիր չեն պայքարել բացառապես մեթիցիլինառեզիստենտ ոսկեգույն ստաֆիլոկոկի  դեմ, այլ նախատեսում են ռոբոտներին օգտագործել կենսաբանական հեղուկների մաքրման համար: Գիտնականները հույս ունեն ապագայում մեքենաների ոսկե միջուկը փոխարինել կենսատարրալուծվող նյութերով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել