• Latest news

Նշագեղձերի հեռացման վտանգը կարող  է գերակշռել օգուտը

10 հունիսի, 2018  17:23

Նշագեղձերի եւ ադենոիդների հեռացումը մանուկ հասակում ավելացնում է շնչառական ալերգիկ եւ վարակային հիվանդությունների վտանգը։ Այս մասին է վկայում «Օթոլարինգոլոգիա՝ գլխի եւ պարանոցի վիրաբուժություն» ամերիկյան բժշկական ասոցացիայի ամսագրում (JAMA Otolaryngoloy - Head and Neck Surgery)։

Քթում եւ կոկորդում տեղակայված քիմքային ու քթաըմպանային նշագեղձերը համարվում են պաշտպանության առաջին գիծը, որը ճանաչում է օդային պաթոգենները (բակտերիաները եւ վիրուսները) եւ դրանց ոչնչացման իմունային պատասխան տալիս։ Քթաըմպանային նշագեղձերի պաթոլոգիական աճն անվանում են ադենոիդներ, իսկ քիմքային նշագեղձի բորբոքումը լայնորեն հայտնի է որպես տոնզիլիտ կամ անգինա։

Ավստրալիայից, Դանիայից եւ ԱՄՆ-ից գիտնականներն առաջարկում են տոնզիլիտի քրոնիկ բուժման համար նշագեղձերի հեռացման (տոնզիլէկտոմիա)  կամ ստորին ականջի կրկնվող վարակների բուժման համար ադենոիդի (ադենոիդէկտոմիա) ընդհանուր մանկաբուժական վիրահատությունների այլընտրանքների նորացված գնահատում։

Հետազոտողների խումբը 20 տարի հետեւել է Դանիայում 1979-1999 թվականներին ծնված 1 189 061 երեխայի առողջությանը։ Կյանքի առաջին 9 տարիների ընթացքում նրանցից 17 460 մարդ ենթարկվել է ադենոիդէկտոմիայի, 11 830-ը՝ տոնզիլէկտոմիայի, իսկ 31 377-ն էլ ադենոտոնզիլէկտոմիայի՝ նշագեղձերի ու ադենոիդների հեռացման։ Այլ հիվանդություններ երեխաները չեն ունեցել։ Վերլուծությունը հետեւյալն է ցույց տվել՝

Տոնզիլէկտոմիան կապված է վերին շնչուղիների հիվանդությունների գրեթե եռակի վտանգի հետ՝ ասթմա, գրիպ, թոքերի թոքաբորբային ու քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ (ԹՔՕՀ)։

Ադենոիդէկտոմիան բնորոշվում է ԹՔՕՀ-ի ավելի քան կրկնակի վտանգով եւ վերին շնչուղիների հիվանդությունների ու շաղկապենաբորբի գրեթե կրկնակի վտանգով։ 

Ելնելով վիճակագրությունից՝ գիտնականները հաշվարկել են, որ  տոնզիլէկտոմիայից հետո հինգից մեկ պացիենտի մոտ զարգանում է վերին շնչուղիների վարակ, որը այլ պարագայում չէր հայտնվի։

Հետազոտության կենտրոնում հայտնված հիվանդությունների բուժման արդյունավետությունը, որի դեպքում վիրահատություն է անցկացվել, խառն է ստացվել, այդ թվում՝

Ադենոիդէկտոմիան զգալիորեն նվազեցրել է քնի խանգարման վտանգը։

Երկու վիրահատություններն էլ չեն ազդել սինուսիտի ժամանակ։

Ադենոտոնզիլէկտոմիայից հետո միջին ականջի բորբոքման վտանգը մեծացել է 4-5 անգամ, սինուսիտի վտանգը եւս աճել է։

Այսպիսով, վիրահատության որոշ կարճաժամկետ առավելություններ չեն ծածկում երկարաժամկետ վտանգները, որոնք կամ զգալիորեն ավելանում են վիրահատությունից հետո, կամ էականորեն չեն փոխվում։

Գիտնականները եզրակացրել են, որ շատ դեպքերում պետք չէ շտապել վիրահատության հարցում, ոչ ծանր դեպքերում խելամիտ ընտրությունը կլինի դինամիկական դիտարկումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել