• Latest news

Հոգեկան խանգարումներով մարդիկ 2 անգամ ավելի հաճախ են հիվանդանում 2-րդ տիպի դիաբետով. հետազոտություն

18 հունիսի, 2018  16:20

Մի քանի հոգեկան խանգարումներով մարդիկ 2 անգամ ավելի հաճախ են հիվանդանում 2-րդ տիպի դիաբետով, քան հոգեկան հիվանդություններ չունեցող մարդիկ: Այսպիաի եզրակացություն են կատարել University of California-ի գիտնականները:

Բացառված չէ, որ հոգեկան խանգարումների ժամանակ դիաբետի առաջացման մեծ հավանականությունը կապված է այսպիս հիվանդների ընդունած դեղերի հետ: Գիտնականները պարզել են, որ հակափսիխոտիկ դեղամիջոցների ընդունումը հաճախ հանգեցնում է քաշի ավելացման եւ ինսուլինի նկատմամբ ռեզիստենտության զարգացման:

Diabetes Care ամսագրում հրապարակված հետազոտության ժամանակ գիտնականները վերլուծել են հոգեկան հիվանդություններով 15 հազար հիվանդների տվյալները, որոնցից մոտ 28 տոկոսի մոտ առկա էր 2-րդ տիպի դիաբետ: Բնակչության շրջանում 2-րդ տիպի դիաբետ է հանդիպում միջինը միայն 12,1 տոկոս դեպքերում: Դրանից զատ, հոգեկան խանգարումներով մարդկանց մոտ ավելի հաճախ է լինում նախադիաբետ:

Հետազոտության հեղինակները բժիշկներին խորհուրդ են տալիս հոգեկան խանգարումներով մարդկանց մոտ դիաբետի առկայությունն առանձնապես մանրակրկիտ ստուգել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է