• Latest news

Բիլ Գեյթսը կֆինանսավորի մալարիայի դեմ պայքարի նպատակով մուտանտ-մոծակների ստեղծման նախագիծը

25 հունիսի, 2018  20:10

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կֆինանսավորի մալարիայի դեմ պայքարի նպատակով մուտանտ-մոծակների ստեղծումը: New York Post-ի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ, նախագծում 4 մլն դոլար ներդրում կարվի:

Մալարիայի փոխանցող են համարվում մոծակները, սակայն մուտանտ-մոծակների նոր տեսակն անվնաս կլինի մարդու համար: Հայտնի է, որ մարդուն խայթում են միայն էգերը, այդ պատճառով գիտնականները միայն արուներ կաճեցնեն: Դրանք կկատարեն «ամուսնական պարտականությունները»՝ զուգավորման ընթացքում փոխանցելով այն գենը, որը սերունդներին թույլ չի տա հասնել այն տարիքի, երբ մոծակները սկսում են արյուն խմել:

Գիտնականները հույս ունեն, որ մուտանտ-մոծակները կօգնեն մալարիայի դեմ պայքարում, որից ամեն տարի աշխարհում ավելի քան մեկ միլիոն մարդ է մահանում:

Նախագիծը կիրականացնի Oxitec ընկերությունը, որն արդեն գենետիկորեն մոդիֆիկացված մոծակներ է մշակել Զիկա վիրուսի դեմ պայքարի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել