• Latest news

Ինչ վտանգներ են պարունակում ծանր մետաղները. պարզաբանում է դիետոլոգը

5 հուլիսի, 2018  15:05

Մարդու օրգանիզմում ծանր մետաղների կուտակումը առողջության համար լուրջ վտանգներ է պարունակում: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց դիետոլոգ Հասմիկ Աբովյանը:

Փորձագետն ուշադրություն դարձրեց այն փաստին, որ ծանր մետաղներով թունավորման աղբյուր կարող են լինել ջուրը, հողը, բույսերը, բանջարեղենը եւ մրգերը, ինչպես նաեւ պահածոները եւ այլն: Օրինակ՝ կարմիր, դեղին եւ սպիտակ գույներում կարող են պարունակվել ծանր մետաղներ, որոնք կարող են տարիներով մարդու օրգանիզմում կուտակվել եւ քրոնիկական թունավորում առաջացնել: Սրա հետ կապված Աբովյանը կոչ արեց պատերի համար ներկեր ընտրելիս նախապատվություն տալ որակյալ արտադրանքին եւ բաղադրությունն ուշադիր ուսումնասիրել: Նախազգուշական միջոցառում կարող է լինել նաեւ բնակարանի հաճախակի օդափոխությունը:

Առողջության համար վտանգներ կարող են պարունակել նաեւ մետաղական տարաներով պահածոները: Պատահական չէ, որ փորձագետները խորհուրդ են տալիս տարան բացելուց հետո պարունակվող պահածոն պահել ապակե ափսեի մեջ: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ օդի հետ շփվելիս մետաղի կոռոզիան ուժեղանում է, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ մթերքի որակի վրա: Աբովյանը նաեւ խորհուրդ տվեց սննդամթերքը երկար չպահել գունավոր ճենապակե սպասքի մեջ, քանի որ, օրինակ, կարմիր ներկը կարող է կապար պարունակել: Դիետոլոգը հատուկ ուշադրություն դարձրեց ձկան պահածոներին: Ծովաձուկը կարող է իր մեջ սնդիկ կուտակել, այսպիսով դրա օգտագործումը կարող է ռիսկի խմբի՝ հղիների եւ տարեցների համար վտանգ պարունակել:

Աբովյանը նշեց, որ ծանր մետաղները կարող են աղտոտել հողը, ջուրը, բանջարեղենը եւ մրգերը, ինչպես նաեւ կաթը: Այս դեպքում խոսքը կարող է վերաբերել լեռնահանքային գոծունեության միջոցով աղտոտմանը: Եթե հանքավայրերի արդյունահանումն իրականացվում է միջազգային նորմերի համաձայն, ապա համանման հետեւանքներից կարելի է խուսափել:

Դիետոլոգը շեշտեց, որ ծանր մետաղներով քրոնիկական թունավորումները կարող են բերել օնկոլոգիայի, սիրտ-անոթային եւ կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների զարգացման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է