• Latest news

Ուկրաինայում շարունակվում է կարմրուկի բռնկումը. ԱՆ-ն հորդորում է զգուշանալ

12 հուլիսի, 2018  17:56

Ուկրաինայում վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է կարմրուկի ևս 1021 դեպք: Այսպիսով` դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 25 հազարը, որոնցից կեսից ավելին` շուրջ 15 հազարը, երեխաներ են: Կարմրուկի հետևանքով  մահվան 12 դեպք է գրանցվել, որից 8-ը՝ երեխաներ: 

Առողջապահության նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է ամառային հանգիստը կազմակերպելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, դիմել տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ, քանզի այս վարակի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված (առնվազն 2 դեղաչափ) պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով հնարավոր բարդությունները:

Հայաստանում 2018 թվականի փետրվար-ապրիլին արձանագրվել է կարմրուկի 17 բերովի դեպք, որոնցից 14-ը՝ չպատվաստված, իսկ 3-ը` թերի պատվաստված անձանց մոտ: Դեպքերի հավանական աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունն է:

Միաժամանակ, Ուկրաինայում գրանցվել է դիֆթերիայի երրորդ դեպքը` այս անգամ 15 տարեկան դեռահասի մոտ: Երեխան բուժման նպատակով ստացել է հակադիֆթերիային շիճուկ, վիճակը կայուն է: Առողջապահության պատասխանատուները տեղեկացնում են, որ Ուկրաինայում առկա է բավարար քանակի պատվաստանյութ և հակադիֆթերիային շիճուկ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել