• Latest news

Բագրատ Ալեքյանը «Էրեբունի» ԲԿ-ում կատարել է 3 բարդ վիրահատություն (ֆոտո)

13 հուլիսի, 2018  21:54

Ռուսաստանի Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի առողջապահության նախարարության ռենտգենային-էնդովասկուլյար ախտորոշման ու բուժման գլխավոր մասնագետ, Ինտերվենցիոն ռադիոլոգիայի եւ էնդովասկուլյար վիրաբուժության ռուսական գիտական միության նախագահ Բագրատ Ալեքյանը «Էրեբունի» ԲԿ անգիոգրաֆիայի ծառայությունում, որը նրա պատվին է անվանված, կատարել է 3 բարդ էնդովասկուլյար վիրահատություններ:

Անվանի բժշկի համար Հայաստան յուրաքանչյուր այցելությունը ոչ միայն հայրենիքի հետ շփվելու, այլեւ հերթական անգամ իր գիտելիքներն ու փորձը ի բարօրություն մարդու առողջության կիրառելու հնարավորություն է: Ինչպես նշեց Բագրատ Ալեքյանը, ամեն անգամ այցելելիս ինքը համոզվում է «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկների եւ բուժանձնակազմի պատրաստվածության, հմտությունների բարձր մակարդակին, բժշկական կենտրոնի հագեցվածությանը ժամանակակից տեխնիկական սարքավորումներով, ինչի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում ամենաբարձր մակարդակի միջամտություններ իրականացնել:

Հայաստանում, ինչպես եւ Ռուսաստանում սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդացության մակարդակը բարձր է: Սակայն հարկ է նշել այն փաստը, որ ժամանակին ցուցաբերված բուժօգնությունը, ստենտավորման կատարումը նվազեցնում են հաշմանդամության եւ մահացության մակարդակը: «Էրեբունի» ԲԿ Սրտաբանական կենտրոնի ղեկավար, Հայաստանի ԱՆ գլխավոր սրտաբան, բ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը նշեց, որ նախարարության վերջերս ընդունած որոշումը ստենտավորման գները նվազեցնելու մասին հանրապետության բնակչության մեծ մասին կօգնի ժամանակին դիմել բուժօգնության եւ որակյալ բուժում ստանալ: «Ստենտավորման գնի նվազեցումը ոչ մի կերպ չի ազդի ինչպես ստենտի, այնպես էլ բուժծառայությունների որակի վրա»,- ասաց նա:

Կարեւոր է այն փաստը, որ հայտնի ակադեմիկոսի յուրաքանչյուր այցելությունը Հայաստան եւ, մասնավորապես, «Էրեբունի» ԲԿ նոր խթան է հաղորդում նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու, տեղեկությունների եւ ձեռքբերումների փոխանակման համար:

https://erebunimed.com/rus/news.more/315

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է