• Latest news

Հատուկ սննդակարգը կօգնի քաղցկեղի կանխարգելմանը

16 հուլիսի, 2018  18:23

Սննդակարգը, որի հիմքում օմեգա-3 ճարպաթթուների մեծ պարունակությամբ մթերքներն են, կօգնի քաղցկեղի կանխարգելմանը: Ինչպես հայտնում է MedicalXpress-ը, վկայակոչելով ԱՄՆ Իլինոյս նահանգի համալսարանի գիտնականների հետազոտությունը, սննդի մեջ այս մթերքների օգտագործումը կարող է կանգնեցնել չարորակ ուռուցքների աճն ու տարածումը:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են օրգանիզմի վրա EDP-EA էդոկանաբինոիդային էպօքսիդների ազդեցության մեխանիզմները, որոնք ստեղծվում են օմեգա-3 ճարպաթթուների մետաբոլիզմի ժամանակ: Այս միացությունը ոչ միայն ոչնչացրել է քաղցկեղային բջիջները, այլեւ դանդաղեցրել է քաղցկեղային հյուսվածքների հետ կապված նոր արյունատար անոթների առաջացման պրոցեսը:

Սրանից զատ, EDP-EA էպօքսիդները ճնշել են արատավոր բջիջների միգրացիան: Գիտնականները հույս ունեն, որ այս հետազոտությունները կօգնեն օնկոհիվանդների մոտ մետաստազների զարգացման դեմ պայքարին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել