ԱՄՆ բնակիչը ողջ է մնացել այն բանից հետո, որբ ավտովթարի հետեւանքով նրա գանգն ամբողջությամբ պոկվել է ողնաշարից: Այս մասին հայտնում է Science Alert-ը:
Պատահարը տեղի է ունեցել այս տարվա հունվարին: ԱՄՆ Փլիմութ քաղաքից, Ինդիանա նահանգ, 22-ամյա Բրոք Մայսթերը մի քանի բաժակ գարեջուր է խմել եւ որոշել ղեկին չնստել: Ավտոմեքենան վարել է նրա ընկերը: Մթության եւ սայթաքուն ճանապարհի պատճառով նա կորցրել է կառավարումը, եւ մեքենան ջրանցքն է ընկել՝ կողաշրջվելով:
Ամերիկացին հիշում է, որ թռել է դիմապակու վրա, բայց, չգիտես ինչու, համոզված էր, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Ընկերը թույլ չի տվել ինքնուրույն շարժվել այնքան ժամանակ, մինչեւ դեպքի վայր են ժամանել բժիշկները:
Բժիշկները պարզել են, որ տղամարդը չափազանց վտանգավոր վնասվածք է ստացել՝ ատլանտա-ծոծրակային հոդախախտում կամ այսպես կոչված՝ «ներքին գլխատում»: Գործնականում բոլոր հայտնի դեպքերում այն մահացու է եղել:
Ներկայումս Մայսթերը վզի շրջանում դեռեւս ցավ է զգում, սակայն զգայունությունը եւ այն շաժելու հնարավորությունն արդեն մասամբ վերականգնվել է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր