• Latest news

Սննդակարգում ածխաջրերի ճիշտ քանակությունն ու երկարակեցությունը փոխկապակցված են

22 օգոստոսի, 2018  10:49

Սննդակարգում ածխաջրերի ճիշտ քանակությունն ու երկարակեցությունը փոխկապակցված են: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ Բրիգհեմի Կանանց հիվանդանոցի գիտնականները:

The Lancet-ի փոխանցմամբ՝ գիտնականները վերլուծել են ութ հետազոտությունների տվյալները, որոնց 432.179 մարդ է մասնակցել. նրանցից 40.181 արդեն մահացած են եղել: Ընդհանուր առմամբ, հետազոտության մեջ ներավել են Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Ասիայի 20 երկրներ: Հաշվի են առնվել մասնակիցների սեռը, տարիքը, վնասակար սովորույթները, հիվանդություններն ու սննդակարգը:

Պարզվել է, որ այն մարդիկ, որոնց սննդակարգը միջինը 50 տոկոսով բաղկացած է եղել ածխաջրերից, երկարակեցության հակվածություն ունեն: Հակառակ պատկերն է եղել, երբ հետազոտության մասնակիցների սննդակարգում ածխաջրերի մակարդակը եղել է ավելի քան 70% կամ 40%-ից պակաս:

Մահվան վտանգն առավել մեծ է եղել այն անձանց մոտ, որոնք ամբողջությամբ հրաժարվել են ածխաջրերից՝ դրանք փոխարինելով կենդանական ծագման ճարպերով եւ սպիտակուցներով (օրինակ՝ տավարի, խոզի, հավի մսով եւ պանրով):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել