• Latest news

Ալկոհոլից հրաժարվողներն ավելի հաճախ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններով

24 օգոստոսի, 2018  16:25

Ալկոհոլ չօգտագործողներն ավելի հաճախ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններով: Նման եզրահանգման են եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի եւ Քեմբրիջի համալսարանի գիտնականները, հաղորդում է EurekAlert-ը:

Հետազոտությանն ավելի քան 35 հազար մարդ է մասնակցել: Մասնագետները գնահատել են ալկոհոլի օգտագործման մակարդակը: Ընդ որում, տղամարդկանց պարագայում չափավոր չափաբաժին է համարվել շաբաթական 168 գրամ էթանոլը, կանանց պարագայում՝ 112 գրամը: Հետազոտության ընթացքում սրտի կորոնար հիվանդության 1.718 դեպք է արձանագրվել, 325 մարդ մահացել է:

Գիտնականները պարզել են, որ ավելի հաճախ սիրտ-անոթային հիվանդություններով տառապել են հենց նրանք, ովքեր են հրաժարվել են ալկոհոլից (փորձի մասնակիցների 6.1%-ը), իսկ չափավոր քանակությամբ ալկոհոլ օգտագործողների թվում հիվանդացության մակարդակը եղել է 3.8%:

Հետազոտողներն ընդգծում են, որ այս ցուցանիշներում զգալի տարբերություն զգացվել է միայն 55 տարեկանն անց կանանց մոտ: Բացի այդ՝ հիվանդության զարգացման հավանականության մեծացումը կարելի է բացատրել կենսակերպի փոփոխություններով, որոնք լրացուցիչ ռիսկեր են պարունակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել