• Latest news

Մասնագետները կասկածի են ենթարկել պրոբիոտիկների օգտակարությունը հակաբիոտիկներ ընդունելիս

7 սեպտեմբերի, 2018  17:59

Շատ հաճախ հակաբիոտիկներով բուժման ընթացքում խորհուրդ են տալիս ընդունել նաեւ պրոբիոտիկներ՝ «օգտակար մանրէներ», որոնք պետք է վերականգնեն աղիքային միկրոֆլորան: Սակայն նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ պրոբիոտիկները կարող են լինել ոչ այնքան օգտակար, որքան շատերին է թվում:

Առաջին հետազոտության մեջ, որը հրապարակվել է հեղինակավոր Cell գիտական ամսագրում, գիտնականները կատարել են մի շարք էնդոսկոպիաներ եւ կոլոնոսկոպիաներ՝ մարդկանցից վերցնելու համար միկրոբիոմի նմուշ պրոբիոտիկների ընդունումից առաջ եւ հետո՝ հակաբիոտիկներով բուժման ֆոնին: Մարդկանց մի խումբը ստացել է միկրոօրգանիզմներ, որոնք հավաքվել են աղիքներից՝ մինչեւ հակաբիոտիկների ընդունումը:

Գիտնականները նկատել են, որ այն մարդկանց միկրոբիոմը, ովքեր ստացել են պրոբիոտիկներ, զգալիորեն վնասվել է: Երբ պրոբիոտիկների մանրէները «բնակվել են» աղիքներում, դրանք ճնշել են հակաբիոտիկների օգտագործումից խախտված՝ մարդու սեփական միկրոբիոմի վերականգնումը: Խախտվել է նաեւ գեների արտահայտչականությունը, այսինքն՝ ԴՆԹ-ում սպիտակուցների սինթեզի գործընթացը:

Այն խմբում, որը ստացել է սեփական մանրէներ, այսպիսի բացասական փոփոխություններ չեն նկատվել, նրանց աղիքային միկրոբիոմը մի քանի օրում վերականգնվել է:

Գիտնականները նաեւ պարզել են, որ մանրէների հետազոտությունը մարդու կղանքում չի կարող համարվել հուսալի միջոց՝ ուսումնասիրելու համար աղիքային միկրոբիոմի վիճակը:

Մյուս հետազոտության շրջանակներում, որը հրապարակվել է նույն ամսագրում, մասնագետներն ուսումնասիրել են աղիքային միկրոբիոմի փոփոխությունը պրոբիոտիկների ազդեցության տակ: Մի խումբը ստացել է տարածված պրոբիոտիկներ, մյուսը՝ պլացեբո:

Հեղինակները զարմացած էին, որ հայտնաբերել են պրոբիոտիկների երկու տարբեր ռեակցիաներ: Մարդկանց մի մասի աղիքները դիմադրել են այս բակտերիաների «բնակեցմանը», իսկ մյուսների դեպքում պրոբիոտիկներն «աճել են», փոխել են միկրոբիոմը եւ ազդել ԴՆԹ-ի աշխատանքի վրա: Սա նշանակում է, որ պրոբիոտիկները ոչ բոլորը կարող են ընդունել, ուստի յուրաքանչյուր հիվանդի համար պահանջվում է անհատական մոտեցում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել