Բժիշկների կարծիքով՝ 11-ամյա աշակերտուհու մոտ հեմատիդրոզ է՝ հազվագյուտ վիճակ, որը դրսեւորվում է վախի կամ հուզմունքի ժամանակ: Դրա դեպքում մարդու քրտինքը արյանն է միախառնվում անոթների պատերի վնասման պատճառով եւ մաշկի մակերեւույթ է դուրս գալիս կարմրավուն գույնի հեղուկի տեսքով:
Ախտանշաններն առաջին անգամ հայտնվելուց հետո բժիշկներն աղջկա մոտ մաշկային ինֆեկցիա են ախտորոշել՝ բուժման կուրս նշանակելով: Երբ դեղորայքը չի օգնել, երեխային կրկնակի են հետազոտել եւ ենթադրել, որ վիճակը կարող է պայմանավորված լինել հեմատիդրոզով: Աղջկա բժշկի խոսքով՝ հեմատիդրոզով ախտահարվում է 10 միլիոն մարդուց մեկը:
Մինչեւ վերջ ուսումնասիրված չեն մարդու մոտ արյունոտ քրտինքի հայտնվելու պատճառները, քանի որ գրանցված դեպքերը չափազանց սակավաթիվ են: Աղջկանից բացի, ընտանիքում եւս երկու երեխա կա, սակայն նրանցից ոչ մեկի մոտ առկա չէ այս հազվագյուտ հիվանդությունը:
Մասնագետները ծրագրում են բուժման մի քանի տարբերակներ փորձել: Բուժող բժշկի խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է նվազեցնել անհանգստության մակարդակը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր