Մարդիկ իզուր են փող ծախսում հազի դեմ դեղերի համար

14 սեպտեմբերի, 2018  18:36

Մարդիկ իզուր են փող ծախսում հազի դեմ դեղերի ձեռքբերման համար, քանի որ դրանցից շատերը բացարձակապես անօգուտ են: Այսպիսի եզրահանգում են կատարել Բազելի համալսարանի շվեյցարացի գիտնականները:

Հայտնի է, որ դեղատներում հազի դեմ առանց դեղատոմսի մեծ թվով միքստուրաներ եւ հաբեր են վաճառվում, որոնց բաղադրության մեջ բաղկացուցիչներ են մտնում, որոնք փափկեցնում են կոկորդը, նվազեցնում բորբոքման մակարդակը կամ ազդում են երկարավուն ուղեղում հազի կենտրոնի վրա: Սակայն դրանց ընդունումը ոչ միշտ է արդարացված, պարզել են Բենջամին Սփեյխը եւ նրա գործընկերները, որոնք հետազոտել են հազի դեմ 7 ամենատարածված միջոցների արդյունավետությունը:

Գիտնականները պարզել են, որ հազի բուժման ժամանակ, որն առաջանում է շնչառական ինֆեկցիայի հետեւանքով, այդ դեղամիջոցները գործնականում չեն գործում. պարզվել է, որ դրանց արդյունավետությունը համեմատելի է պլացեբոյի արդյունավետությանը: Իրենց հետազոտության արդյունքները նրանք հրապարակել են British Journal of General Practice-ում:

Գիտնականները վերլուծել են գիտական հրապարակումները, որոնցում ուսումնասիրվել է հազի դեմ տարբեր դեղամիջոցների արդյունավետությունը: Դրանց թվում էին կոդեին, սալբուտամոլ, իպրատրոպիայի բրոմիդ, մոնտելուկաստ, պրոպիոնատ ֆլուտիկազոն, ինհալյացիայի համար բուդեսոնիդ պարունակող միջոցներ, ինչպես նաեւ օրական 3 անգամ մեկ թեյի գդալ ժելատինը, որը ժողովրդական տարածված դեղատոմս է համարվում:

Պարզվել է, որ դեղամիջոցների արդյունավետությունը համեմատելի է պլացեբոյին. միայն այն հիվանդների մոտ է ոչ մեծ բարելավում նկատվել, որոնք ֆլուտիկազոն են ընդունել:

Հեղինակները նշում են, որ այս ոլորտում հետագա հետազոտություններ են անհրաժեշտ. եթե հազի դեմ տարածված դեղամիջոցները չեն գործում, ապա անհրաժեշտ են նոր, ավելի արդյունավետ պատրաստուկներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի