• Latest news

Տղամարդը 100 տարի ապրել է քաղցավենիքի հանդեպ սիրո շնորհիվ

17 սեպտեմբերի, 2018  14:32

100 տարեկան անգլիացին պատմել է, որ այդքան երկար ապրել է այն բանի շնորհիվ, որ երբեք չի հրաժարվել աղանդերից: Այս մասին գրում է Somerset County Gazette-ն:

Սոմերսեթ կոմսության Իլմինսթեր քաղաքից Լեսլի Հեյմենը 12 տարեկանից աշխատել է պապի հիմնած ընտանեկան հրուշակագործարանում: Նա մանկուց սիրել է թխվածք ու երբեք չի հրաժարվել դրանից:

Տղամարդը չի աշխատել միայն Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Ծառայության ընթացքում նա երկու անգամ մահից է փրկվել. Իտալիայում Էթնա հրաբխի ժայթքման ժամանակ եւ գերմանացիների կողմից իր տանկի վրա հարձակման հետեւանքով: Անձնակազմից միայն Հեյմենն է ողջ մնացել:

Հարազատները կարծում են, որ Հեյմենը կարողացել է 100 տարի ապրել լավ ախորժակի եւ առողջ քաշի շնորհիվ: «Լեսլին անհավանական ախորժակ ունի: Նա երբեք ոչինչ չի թողնում ափսեի մեջ եւ երբեք չի հրաժարվում աղանդերից»,- նշել է նրա 74-ամյա խորթ աղջիկը՝ Ջենիֆերը: Որդին՝ Թիմն էլ հավելել է, որ տղամարդը ակտիվ կենսակերպ է վարում, մինչեւ հիմա աշխատում է այգում: «Նա ինձնից էլ շատ է ուտում: Չգիտեմ՝ ինչպես է այդ ամենը տեղավորվում նրա ստամոքսում»,- կատակել է նա:

Հեյմենը մինչեւ հիմա իր տանն է ապրում, հարազատներով շրջապատված: Նրա սիրելի ուտեստներն են խնձորի կարկանդակը, բիսկվիթն ու շոկոլադե բրաունին:

Տղամարդը սեպտեմբերի 12-ին 100-ամյա տոնել է ընկերների եւ հարազատների՝ 3 երեխաների, 5 թոռների եւ 10 ծոռների հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել